Հոկտեմբերի 21-ին, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության բարձր հովանու ներքո, Մոնակոյի Աստվածամոր տաճարում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձին։

Մշակութային այս երեկոն միավորեց երաժշտասերներին Մոնակոյում՝ ներկայացնելով հայկական և համաշխարհային դասական երաժշտության լավագույն ստեղծագործություններից։
Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի առթիվ` Ֆրանսիայում և Մոնակոյում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն իր բացման խոսքում ընդգծեց, որ Հայաստանի և Մոնակոյի միջև հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների և վստահության վրա, իսկ այս համերգը երկու երկրների միջև բարեկամական կապերի գեղեցիկ դրսևորում է։ Դեսպանի ելույթին հետեւեց Մոնակոյի Կարմիր Խաչի ղեկավարության ներկայացուցչի ելութը։
Միջոցառմանը ներկա էին Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության հարցերով նախարարության ներկայացուցիչներ, Ազգային խորհրդի անդամներ, մշակութային և հասարակական գործիչներ, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչներ։
Միջոցառման շրջանակում կազմակերպվեց բարեգործական համերգ Մոնակոյի Մայր տաճարում՝ ի աջակցություն Մոնակոյի Կարմիր Խաչի։

Միջոցառման նախաձեռնող, Մոնակոյի հայ համայնքի ներկայացուցիչ Վրույր Փենեսյանն իր երախտագիտությունն է հայտնել համերգային ծրագրի մասնակիցներ , հայ մշակութի տաղանդավոր գործիչներ դաշնակահարուհի Նարեհ Արղամանյանին (Վիեննա), սոպրանո Անուշ Հովհաննիսյանին (Լոնդոն), տենոր Տիգրան Մելքոնյանին (Նապոլի) , մեցո-սոպրանո Սոֆիա Թումանյանին (Հռոմ ), դուդուկահար Արտյոմ Մինասյանին (Փարիզ) , որոնք իրենց անզուգական կատարումներով հիացրեցին հանդիսատեսին։ «Նրանց շնորհիվ երեկոն լցվեց ջերմությամբ, հուզմունքով և հայ մշակույթի անքակտելի ոգով։ Բոլորը հիացած բարեմաղթանքներ էին հղում մեզ», – նշել է Փենեսյանը։
Համերգից հետո Արքայազնի պալատի տարածքին կից գտնվող ռեստորանում կազմակերպվել էր հյուրասիրություն , որտեղ հյուրերը Շառլ Ազնավուրի երաժշտության ներքո վայելում էին նաեւ հայկական կոնյակ։


Նկարներում ՝ Մոնակոյի հայ համայնքի ներկայացուցիչ Վրույր Փենեսյանը , Ֆրանսիայում և Մոնակոյում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը և հայ մշակույթի գործիչները։




