«Սայաթ-Նովա — Աշխարհի Հայ Սիրերգակ»՝ Արամ Հովհաննիսյանի նոր բեմադրության տպավորիչ պրեմիերան Բրյուսելում

  • 24.10.2025
  • 0
  • 419 Views

Բելգիայի Հայկական Մշակույթի Կենտրոնում («Հայ Տուն») կայացավ Արամ Հովհաննիսյանի նոր բեմադրության՝ «Սայաթ-Նովա — Աշխարհի Հայ Սիրերգակ» համերգ-ներկայացման երկար սպասված պրեմիերան։

Ներկայացումը հանդիսատեսին բացեց Սայաթ-Նովայի բանաստեղծական և հոգևոր աշխարհը՝ միախառնելով խոսքը, երաժշտությունը և բեմական պլաստիկան ժամանակակից թատերական լեզվի մեջ։

Գլխավոր դերակատարը, բեմադրիչը, սցենարի հեղինակը, նկարչական ձևավորողն ու երաժշտական լուծումների հեղինակը Արամ Հովհաննիսյանն է։

«Սիրո Երազ և Երեք Շնորհք» համերգ-ներկայացումում խաղում էին նաեւ Մարիա, Միրիել և Մաէվա Հովհաննիսյանները։

Ներկայացման պրոդյուսերը Մարիաննա Ֆրունջյանն է։

Տաք ընդունելությունը, լեփ-լեցուն դահլիճը և երկարատև ծափահարությունները վկայում էին՝ Սայաթ-Նովայի երգերի հավերժական ոգևորությունն այսօր էլ շարունակում է միավորել սրտեր ու սերունդներ։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում