Կատալոնիայի խորհրդարանի նախագահը ընդունել է հայ համայնքի ներկայացուցիչներին՝ կարեւորելով Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների անհապաղ ազատման հարցը

  • 15.05.2026
  • 0
  • 19 Views

Կատալոնիայի խորհրդարանի նախագահ Ժոզեպ Ռուլը և խորհրդարանի նախագահությունը Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումների շրջանակում ընդունել են Կատալոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին։

Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են Կատալոնիայում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արամ քահանան, Սարգիս Հակոբյանը, Սևադա Սահակյանը, Հայկ Եղիազարյանը և բազմաթիվ մեր հայրենակիցներ։

Ընդունելության ընթացքում հայ համայնքի անունից Սարգիս Հակոբյանը շնորհակալություն է հայտնել խորհրդարանին այս պաշտոնական քայլի համար։ Նա մասնավորապես ընդգծել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը վառ պահելու և պատմական արդարության հասնելու կարևորությունը։

Այդ համատեքստում թե՛ Կատալոնիայի խորհրդարանի նախագահը, թե՛ Սարգիս Հակոբյանը կարևորել են նաև Բաքվում բանտարկված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների անհապաղ ազատ արձակման հարցը։

Միջոցառումը համակարգել են Բարսելոնայի հայկական մշակութային միությունը և «Արարատ» հայկական միությունը։

Սեփ. թղթակից

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում