Գերմանիայի բարձրագույն պարգև՝ գերմանացի ցեղասպանագետ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Թեսա Հոֆմանին

  • 23.10.2025
  • 0
  • 713 Views

Գերմանացի ցեղասպանագետ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Թեսա Հոֆմանը պարգևատրվել է Գերմանիայի բարձրագույն պարգևով:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հունիսի 13-ի հրամանով սոցիոլոգ, ցեղասպանագետ և մարդու իրավունքների պաշտպան դոկտոր Թեսա Հոֆմանը պարգևատրվել էր Պատվո շքանշանով՝ երկրի բարձրագույն պետական պարգևով։

Հոֆմանը երկար տարիներ նշանակալի ներդրում է ունեցել Օսմանյան կայսրությունում հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության ճանաչման գործում՝ նպաստելով 2016 թ․ Գերմանիայի Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պատմական բանաձևի ընդունմանը։

Պարգևի պաշտոնական հանձնման արարողությունը տեղի է ունեցել Բեռլինում՝ հոկտեմբերի 20-ին։

📷Լուսանկարները՝ Լիլի Նահապետյանի

Երեւանի Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում