Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը դատապարտում է Հայաստանում հոգևորականների հալածանքը

  • 23.10.2025
  • 0
  • 241 Views

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (World Council of Churches) պաշտոնական հայտարարությամբ խստորեն քննադատել է Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու հանդեպ կիրառվող ճնշումները և հոգևորականների ձերբակալությունները։

Խորհուրդը հստակորեն հայտնել է իր լիակատար համերաշխությունը Հայ Առաքելական եկեղեցուն և Հայաստանի ամբողջ քրիստոնեական համայնքին։

«Բարձրաստիճան եկեղեցական պաշտոնյաների ձերբակալությունները, կալանավորումները և դատավճիռները հստակ մարտահրավեր են կրոնական ազատությանը։

Նման միջոցառումները կամայական և անհիմն միջամտություն են եկեղեցու գործունեությանը և կարող են դիտվել որպես հարձակում կրոնական համայնքի վրա», — ընդգծված է կազմակերպության հայտարարությունում։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում