Այս տարվա հոկտեմբերի 21-ին Մոնակոյում կրկին կնշվի Հայաստանի Անկախության տոնը՝ բարեգործական համերգով, որը կազմակերպվում է Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ։
Միջոցառումը կանցկացվի Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատան բարձր հովանու ներքո և խոստանում է դառնալ Մոնակոյի հայկական համայնքի համար տարվա կարևորագույն մշակութային իրադարձություններից մեկը։
Համերգին կմասնակցեն աշխարհահռչակ հայ երաժիշտներ, որոնք Մոնակո են ժամանելու Անգլիայից, Իտալիայից, Ավստրիայից և Ֆրանսիայից։ Միջոցառմանը կհրավիրվեն Մոնակոյի պետական կառույցների, հայկական համայնքի, ինչպես նաև տարբեր համայնքների ներկայացուցիչներ։ Միջոցառման նպատակն է ոչ միայն նշելու Հայաստանի Անկախության տոնը, այլև նպաստելու Հայաստանի և Մոնակոյի միջև մշակութային ու հասարակական կապերի խորացմանն ու ամրապնդմանը։ Վրույր Փենեսյանի խոսքով՝ նման նախաձեռնությունները մեծ նշանակություն ունեն հատկապես Մոնակոյի նման փոքր, բայց ազդեցիկ հայկական համայնքի համար․ «Մեր համայնքը գուցե թվով մեծ չէ, բայց այն ունի իր ամուր դիրքը և մեծ ներուժը Մոնակոյի հասարակական կյանքում։ Այս միջոցառումը ևս մեկ առիթ է հիշելու մեր անկախ պետության արժեքները և աջակցելու հայրենասիրական ու բարեգործական նախաձեռնություններին», — նշել է Փենեսյանը։
Համերգը կկայանա Մոնակոյի մայր տաճարում։ Մուտքը բաց է բոլոր հայերի և բարեկամների համար, ովքեր կցանկանան կիսել տոնական օրը միասին և աջակցել Հայաստանի ու Սփյուռքի կապերի ամրապնդմանը։
Միջոցառմանը կմասնակցի նաև Wilco ընկերությունը՝ ներդրումային ծառայությունների և ակտիվների հավատարմագրային կառավարման հարուստ միջազգային փորձառությամբ։ Ընկերությունը նպատակ ունի ներկայացնել իր ծառայությունները և խթանել Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացումը։ Wilco-ն կապիտալի կառավարման ընկերություն է, որը աջակցում է անհատներին և ձեռներեցներին խելամիտ կերպով կառավարել իրենց ունեցվածքը՝ առաջարկելով ներդրումային և ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ։

Բացի այդ, միջոցառման ընթացքում կներկայացվի Amanoo բնակելի համալիրը և հայրենադարձվող ընտանիքների և ներդրողների համար։ Նախաձեռնության նպատակը մեր հայրենակիցներին ծանոթացնելն է այն հնարավորություններին, որոնք բացվում են հայրենիքում բնակության, ներդրումների և նոր կյանքի հիմնելու գործում։ «Կարծում եմ՝ նման հանդիպումները կարող են ոչ միայն ոգեշնչել, այլև խթանել հայրենադարձությանը․ մենք ուզում ենք, որ մեր հայրենակիցները տեսնեն, թե ինչպիսի իրական հնարավորություններ կան Հայաստանում ապրելու և ստեղծագործելու համար», — ընդգծեց Փենեսյանը։
Միջոցառման մանրամասները կհրապարակվեն առաջիկայում։
orer.eu



