Չեշիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ԱՆՈ շարժումը՝ նախկին վարչապետ Անդրեյ Բեբիշի գլխավորությամբ՝ ստանալով 34.58 տոկոս։ Չեխիայի նախագահը սկսել է հանդիպումները խորհրդարան անցած քաղաքական ուժերի ղեկավարների հետ։ Չեխիայում ամենայն հավականությամբ կլինի փոքրամասնության կառավարություն։ ԱՆՈ-ն 200 պատգամավորական տեղից ստանում է 80-ը։ Բաբիշը հայտարարել է, որ ինքն ակնկալում է միայն SPD եւ Motoristé կուսակցությունների աջակցությունը։
Չեխիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում նոր խորհրդարանում կլինեն 6 կուսակցություն, շարժում եւ դաշինք։ Ընտրություններին մասնակցել է աննախադեպ մեծ թվով ՝ 5.59 միլիոն քաղաքացիներ կամ 68.93 տոկոսը։
Արդեն իսկ հաշվարկվել է ձայների 99.7 տոկոսը։ Նախկին վարչապետ Բաբիշի ԱՆՈ շարժումը ստացել է ամենաշատ ձայները՝ 34,58 տոկոս , ներկա վարչապետ Ֆիալայի ՍՊՈԼՈՒ դաշինքը՝ 23.32 տոկոս, ՍՏԱՆ կուսակցությունը՝ 11.20 տոկոս, Պիրատի կուսակցությունը 8.92, ՍՊԴ կուսակցությունը՝ 7.79 , Մոտորիստները՝ 6.78 տոկոս։

11 հազար չեխեր քվեարկել են արտասահմանում՝ Չեխիայի դեսպանատներում։
orer.eu



