Պրահայի Հայ Առաքելական եկեղեցու ծխական խորհուրդը դատապարտում է Հայաստանի իշխանությունների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա ապօրինի հարձակումները

  • 27.06.2025
  • 0
  • 680 Views

Պրահայի Հայ Առաքելական եկեղեցու ծխական խորհուրդը եւ հավատացյալ ժողովուրդը դատապարտում են Հայաստանի իշանությունների կողմից այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վրա ապօրինի հարձակումները եւ իրենց զորակցություն են բերում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին եւ հոգեւոր դասին։

Կոչ ենք անում իշխանություններին դադարեցնել մտացածին հետապնդումները եւ իշխանության լծակների օգտագործումը՝ ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու եւ նրա սպասավորների։

Կոչ ենք անում մեր հավատավոր զավակներին պաշտպան կանգնել հայ ազգային եկեղեցուն։

Պրահայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ծխական խորհուրդ

27.06.25

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում