Վաղը, կիրակի մայիսի 18-ին Վատիկանում տեղի կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն ԺԴ (14-րդ) Պապի գահակալության մեկնարկի Սուրբ Պատարագը։ Այդ հանդիսավոր արարողությանը մասնակցելու է նաև Հայ Առաքելական եկեղեցու պատվիրակությունը հետևյալ կազմով․
Ամենայն Հայոց Կաթողիկոսություն․
Կ․Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ Արք. Մաշալյանը, Վատիկանում Մայր Աթոռ Ս․Էջմիածնի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ Արք. Պարսամյանը․
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն՝ Գերաշնորհ. Տ. Անուշավան Արք. Դանիելյանը, Գերաշնորհ Տ. Գեղամ Արք. Խաչերյանը․
Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն՝ Գերաշնորհ Տ. Կորյուն Եպս․Բաղդասարյանը, Հոգշ․Տ. Աղան Վրդ․Կոկջյանը։



