Հունվարի 23-ին Պրահայի արքեպիսկոպոսրանում Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ եւ Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբները պաշտոնական ճաշ է տվել՝ ի պատիվ Չեխիայում Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Հոգեշնորհ Տ. Բարսեղ վարդապետ Փիլավչյանի եւ նրա ընկերների, որոնք ուղեկեցել էին 2024թ. Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում։
Արքեպիսկոպոս Գրաուբները մի անգամ եւս իր հիացմունքն է հայտնել Հայաստան կատարած այցի կապակցությամբ, խոսել Հայ առաքելական եկեղեցու դարավոր ժառանգության ու ավանդույթների մասին։ Քնարկվել են նաեւ երկու եկեղեցիների միջեւ ապագա համագործակցության ծրագրեր։
Պետք է ընդգծել, որ Չեխիայում կաթոլիկ եկեղեցու եւ Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Դա է վկայում այս պաշտոնական ճաշկերույթի հրավերը, որը բացառիկ արարողություն է արքեպիսկոպոսության համար։
Ճաշկերույթին մասնակցել են նաեւ չեխական կողմից արքեպիսկոպոսարանի պաշտոնյաններ, իսկ հայկական կողմից Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներ Աղասի Զավարյանը, Արամ Մարությանը, Պարգեւ Վիրաբյանը, Վլադիմիր Էլիզբարյանն իրենց տիկնանց հետ։
Հիշեցնենք, որ 2024թ նոյեմբերի սկզբին Սուրբ Էջմիածին կատարած պաշտոնական այցի ընթացքում, Պրահայի արքեպիսկոպոսը Վեհափառ Հայրապետին ընծայաբերեց Սուրբ Բարդուղիմեոսի մասունքը։
Orer.eu







