Նոյեմբերի 2-ին, ժամը՝ 15.00-ին, Զայսթի՝ միջազգային երգի փառատոնի շրջանակում Նիդերլանդների Զայսթ (Zeist) քաղաքի եկեղեցում (In Kerkelijk centrum Zeist-West) տեղի կունենա բարեգործական համերգ՝ նվիրված Արցախյան պատերազմի հերոս Արեն Մեհրաբյանի անմար հիշատակին:
Համերգին մասնակցում են Նիդերլանդական երգչախումբը, Ինգե ֆան Քայլեն, փառատոնի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Հենք Նեվեն, գերմանացի դուդուկահար Գրեգոր Շուլենբուրգը, ինչպես նաև դաշնակահարուհի Անի Տեր-Մարտիրոսյանը։
Ծրագրում կհնչեն հայ և արտասահմանցի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Բարեգործական համերգի գեղարվեստական ղեկավարներ՝
Անի Տեր -Մարտիրոսյան և Ինգե Ֆան Քայլեն
Կազմակերպիչ՝ Միջազգային երգի փառատոն Զայսթ քաղաքում (համակարգող՝ Լուսի Սպրեյ)
Համերգի ողջ հասույթը տրամադրվելու է մարզերում Արցախից բռնի տեղահանված երեխաների երաժշտական դպրոցների ուսման վարձերին և երաժշտական գործիքներ ձեռք բերելուն, ինչպես նաև կարիքավոր ընտանիքներին աջակցելուն։
Բարեգործական նման համերգ կազմակերպվել էր նաև Գերմանիայի Քյոլն քաղաքում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Համերգի ողջ հասույթն ուղղվել էր արցախահայերի կարիքները հոգալուն:
orer.eu



