Հոկտեմբերի 12-ին ՀԲԸՄ-ի պատմական 93-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում Կենտրոնական վարչության անդամները հավաքվել էին ՀԲԸՄ-ի երկարամյա պատվավոր նախագահին՝ Պերճ Սեդրակյանին, հրաժեշտ տալու և ԹՈՒՄՈ ստեղծարար կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանին որպես ՀԲԸՄ-ի նոր նախագահ ողջունելու նպատակով:
Համաժողովը մեկնարկեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հնչեցրած աղոթքով, այնուհետև անդրադարձ կատարվեց ՀԲԸՄ-ի մի շարք ծրագրերին և նախաձեռնություններին:
Այնուհետև նախագահ Պերճ Սեդրակյանը մրցանակներ հանձնեց ՀԲԸՄ-ի տարբեր անդամներին և քաղաքական գործիչներին հայանպաստ գործունեություն ծավալելու համար: Մրցանակակիրների թվում էին Կարօ Փայլանը, Ֆրենկ Փալոնը, ՀԲԸՄ-ի Լոնդոնի մասնաճյուղի անդամներն ու այլք: Նա նաև շնորհակալություն հայտնեց իր տիկնոջը՝ Վերա Սեդրակյանին, և ընտանիքի մյուս անդամներին նախագահության տարիներին իրեն ցուցաբերած աջակցության համար: Ապա Ընդհանուր ժողովի մասնակիցներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Հայրապետը:
ORER.EU







