Հայաստանը՝ Դուբայի սննդամթերքի եւ խմիչքների ամենամյա ցուցահանդեսում

  • 21.02.2024
  • 0
  • 260 Views

Փետրվարի 19-23-ը Դուբայի համաշխարհային առեւտրի կենտրոնում անցկացվում է Gulfood 2024 սննդամթերքի եվ խմիչքների ամենամյա ցուցահանդեսը, որին իրենց մասնակցությունն են բերել միմիայն լավագույնները։ Այս ցուցահանդեսին անմասն չի մնացել նաեւ Հայաստանը՝ 37 առաջատար հայկական ընկերությունների մասնակցությամբ։ Սա բացառիկ հնարավորություն է ընձեռում մեր հայրենակիցներին այս միջազգային հարթակում ցուցադրելու իրենց ապրանքատեսակներ եւ այլն։

Հայկական տաղավարում ներկայացված են նաեւ հայկական գինիներն ու պանիրները, կաթնամթերքը եւ հյութերը։ Հայկական ընկերությունները շեշտը դրել են բնական միջոցների վրա նորարական լուծումներով։ Սա մեծ ճանաչողական քայլ է եւ հիմնական նպատակն է, որպեսզի հայկական արտադրանքը եւս իր ուրույն տեղը ունենա համաշխարհային սննդի շուկայում։

Սեփ. թղթ.

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում