Հունգար հայագետ Բալինտ Կովանչին Երեւանի մանկավարժական համալսարանի Պատվավոր դոկտորի կոչում

  • 21.02.2024
  • 0
  • 175 Views

Վահագ Խաչատուրյան․ «Մենք ձգտում ենք ներկայացնել Հայաստանի մտավոր հարստությունը»

Վերջերս Հունգարիա կատարած իր պաշտոնական այցի ժամանակ, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հատուկ այցելություն կատարեց Բուդապեշտի Պիտեր Պազմանի Կաթոլիկ համալսարան, որտեղ Հայագիտության ամբիոնը 2016 թվականից գործում է։ Արարողության ժամանակ, Հայկական Պետական Մանկավարժական համալսրանը պատվավոր դոկտորի կոչում է շնորհել Հայագիտության ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչին։

Առաջին ելույթը հնչեցրեց ռեկտոր Գեզա Կումինեցը․ «Քանզի բոլոր ազգեը արժանապատվորեն հավասար են, նույնիսկ եթե նրանք տարբեր են իրենց աշխարհագրական, տնտեսական կամ մշակութային կարևորություններով, ազգերի մեծ ընտանիքում յուրաքանչյուր ազգ և ժողովուրդ ունի իր տեղը»,- ասաց Պիտեր Պազմանի Կաթոլիկ համալսարանի ռեկտորը։

Ռեկտորի բացման խոսքից հետո Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը նշեց, որ Հունգարիայի և Հայաստանի միջև հարաբերությունների մի ժամանակաշրջան կար, երբ դիվանագիտական ուղիները չէին աշխատում, բայց վերջերս նրանց հաջողվեց հաղթահարել տարաձայնությունները և դժվարությունները․

«Հունգարացիները և հայերը իրար առջև պատասխանատվություն ունեն, և մենք կցանկանայինք միասին աշխարհին ուղերձ հղել․ Քրիստոնեությունը իրավունք ունի գոյատևելու, արժեքները պետք է վեր բարձրացվեն, և պիտի պայքարենք դրանց համար, սա պատերազմ չէ, բայց խաղաղություն, որ կարող է նպաստել մեր բարգավաճմանը, իսկ դրա ստեղծումը ենթադրում է միասնականություն։ Սա այն ուղերձն է, որ ես ցանկանում եմ փոխանցել հաջորդ սերունդներին, նրանց, ովքեր գալիս են Հայաստանից՝ սովորելու Հունգարական պետական կրթաթոշակով, կամ նրանց, ովքեր եկել են Լեռնային Ղարաբաղից»,- ընդգծեց Հունգարիայի նախագահը։

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ով պաշտոնական այցով գտնվում էր Հունգարիայի մայրաքաղաքում, իր անկեղծ գոհունակությունն է հայտնել Հունգարիայում Հայագիտության ամբիոնի գոյության համար։ Նախագահը ասաց. «Հայաստանը ցանկանում է ցույց տալ իր մտավոր և պատմական հարստությունը, իսկ Պիտեր Պազմանի Կաթոլիկ համալսարանը կարող է օգնել նրան այս գործում»։

ՀՀ նախագահը նշեց, որ Հայագիտության ամբիոնի նպատակը՝ հայկական մշակույթն ու ավանդույթներն ավելի լավ ճանաչելի դարձնելն է։ ՀՀ նախագահը կարևորեց Երեանի Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի և Պիտեր Պազմանի Կաթոլիկ համալսարանի միջև երկարամյա հարաբերությունները։

Երկու կառույցները երկկողմ համագործակցության համաձայնագիր են ստորագրել 2016 թվականին, որն էլ հանգեցրել է Հունգարիայում Հայագիտության ամբիոնի ստեղծմանը։ ՀՀ նախագահը բարձր է գնահատել ամբիոնի վարիչի ակնառու աշխատանքը և իր երախտագիտությունը հայտնեց երկկողմ հարաբերությունների համար։ Ինչպես նա նշեց՝ «Չնայած մենք այնքան հարստություն չունենք, ինչքան մեր հարևան պետությունները, սակայն մենք ունենք ավելին՝ հոգևոր և մշակութային հարստություն։ Ե՛վ հունգարացիները և՛ հայերը փորձում են խթանել իրենց մշակույթը, քանի որ գիտությունն ու գիտելիքը ամենակարևորն են, առանց դրանց մենք չենք կարող զարգանալ»։ ՀՀ նախագահը վստահությամբ արտահայտեց, որ երկու ազգերն էլ կարող են միասնական աշխատանքները շարունակել ոչ միայն բարձրագույն կրթության, այլ նաև գիտության ոլորտում։

Ծրագրի հաջորդ կարևոր կետը Հայագիտության ամբիոնի վարիչի պարգեւատրումն էր։ Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի հրամանով պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել Պիտեր Պազմանի Կաթոլիկ Համալսարանի Հայագիտության ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչին՝ ամբիոնի ստեղծման գործում ունեցած իր առանցքային դերի, որպես պատմաբան հայագիտության ոլորտում միջազգայնորեն ճանաչված իր հետազոտական աշխատանքների համար, որոնք կենտրոնացած են «Հայերը Արևելյան և Կենտրոնական Եվրոպայում» թեմայի շուրջ։

Իր գովեստի խոսքում Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը նշեց, որ Բալինտ Կովաչը եղել է Կենտրոնական և Արևելյան ինստիտուտի գիտաշխատող Լայպցիգի համալսարանում (GWZO) 2008 թվականից, որտեղ պրոֆեսոր Շտեֆան Տրոեբստի ղեկավարությամբ նա խմբագրել է հրատարակությունների մի շարք՝ վերնագրված որպես «Հայերը Արևելյան Եվրոպայում»։ Նա հաջողությամբ իր հետազոտությունները ինտեգրել է միջազգային մասնագիտական-ակադեմիական հանրությանը, ինչը հանգեցրել է Պիտեր Պազմանի Կաթոլիկ համալսարանում 2016 թվականին անկախ հայկական ամբիոնի ստեղծմանը։  «Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկային, և Հայագիտական ամբիոնները շատ վայրերում, ինչպես Եվրոպայում և Ամերիկայում, փակ էին։ Մենք՝ հայերս, շատ բաների համար պետք է շնորհակալություն հայտնենք Բալինտ Կովաչին»,- ասաց դեկան Էդգար Հովհաննիսյանը։

Իր ելույթում Բալինտ Կովաչը շնորհակալություն հայտնեց պատվավոր կոչման համար և հիշեց իր ակադեմիական գործունեության սկիզբը, որը կապված էր Եղիսաբեթուպոլսի (Հայաքաղաք) հայկական գրադարանի հետ։ «Հայագիտական ​​իմ աշխատանքի համար հայկական համալսարանի կողմից պարգևատրվելը շատ ավելին է, քան ես կարող էի պատկերացնել 2002 թվականին, երբ մտա Տրանսիլվանիայի գրեթե մոռացված հայկական գրադարան: Ես երբեք ոչ պատկերացրել էի, որ ինձնից կխնդրեն հիմնել բաժին, ոչ էլ որ  պետությունների նախագահների առջև կստանամ այս հրաշալի մրցանակը իմ աշխատանքի համար»,- ասաց դոկտոր Կովաչը։

Բալինտ Կովաչն իր երախտագիտությունը հայտնեց Գյուլբենկյան հիմնադրամին և «Հունգարիան Օգնում է» (“Hungary Helps”) ծրագրին, որ ապահովում է ուսանողների կրթաթոշակները, և նա իր ուրախությունը հայտնեց միջազգային դասախոսների համար, ովքեր իրենց ներդրումն են ունենում որպես պրոֆեսոր կամ որպես ղեկավար Պիտեր Պազմանի Կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնում Ամերիկայի, Լոնդոնի, Գրազի, Բեռլինի, Լեյպցիգի, Լեյդենի և Հայաստանի համալսարաններից։ Հայագիտության ամբիոնի վարիչը նաև նշեց, որ սարսափելի իրադարձություններից հետո, ինչպիսինն է հայերի ցեղասպանությունը կամ Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի և այսօրվա Արցախի/Լեռնային Ղարաբաղի ողբերգությունները, կա ոչ միայն տխրություն, այլև լավատեսություն ապագայի նկատմամբ։

Դրանից հետո երկու բուհերի ռեկտորները երկու պետությունների ղեկավարների ներկայությամբ ստորագրեցին փաստաթուղթ՝ ավելի ամրապնդելով երկու համալսարանների միջև ութամյա պայմանագիրը։ Փաստաթուղթը սահմանում է Հունգարիայի պատմության և մշակույթի կենտրոնի ստեղծման պահանջները Երևանի մանկավարժական համալսարանում և Պիտեր Պազմանի համալսարանի դերը նրա գործունեության մեջ։ Կենտրոնի նպատակը Հայաստանում Հունգարիայի պատմությունն ու մշակույթը ուսուցանելն ու տարածելն է, և առկա երկկողմ հարաբերությունները ավելի ամրապնդելը ։

Արարողությունը եզրափակվեց Արա Զարյանի (Իտալիա) լուսանկարչական ցուցահանդեսի բացմամբ՝ «Հայաստան․ VII-XIII դարերի հայկական եկեղեցիների որմնանկարները» խորագրով։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում