Կահիրեում անցկացվող սպորտային մարմնամարզության 2024 թվականի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում հենացատկի վարժության որակավորման փուլի առաջին տեղը գրավեց Արթուր Դավթյանը՝ 15 000 միավորով անցնելով եզրափակիչ։

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Վահագն Դավթյանը արծաթե մեդալ է նվաճել օղակների վարժությունում:
Եզրափակչում Դավթյանը հավաքել է 14.500 միավոր և զբաղեցրել է երկրորդ տեղը:
Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը, 14.470 միավորով, նախ զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը, թեեւ 14 533 միավորով նա զբաղեցրել էր առաջին տեղը՝ եզրափակիչ անցածների ցանկում։

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:







