«Ադրբեջանի պետական ծառայությունները ձերբակալել են Հայաստանից ապօրինի սահմանը հատած Չեխիայի մի քաղաքացու»,- գրել է այսօրվա չեխական ՊՐԱՎՈ պարբերականը («Չեխ է ձերբակալվել Ադրբեջանում»)։
Ըստ (ČTK) Չեխական տեղեկատվական գործակալության (որն իր հերթին հավանաբար օգտվել է ադրբեջանական լրատու աղբյուրներից). «Չեխին հաջողվել է հատել ադրբեջանական սահմանի այն հատվածը, որը նախկինում ականապատված է եղել հայերի կողմից»։
Հաղորդագրության վերջում նշվում է, որ չեխ տղամարդու ձերբակալման լուրը հաստատել է Պրահայի Չեռնինյան պալատը (որը 1934թ.-ից ծառայել է որպես նախկին Չեխոսլովակիայի, իսկ այժմ Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության նստավայր՝ Չեռնինյան այգու հետ միասին պահպանվելով որպես մշակութային հուշարձան – խմբ.)։
Արսեն Քոչարյան
Հատուկ ՕՐԵՐ-ի համար



