Այսօր լրացավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հիմնադրման 9-ամյակը: Թանգարանում անցկաված մամուլի ասուլիսին ներկայացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Կոմիտաս Վարդապետի ստեղծագործությունների հավաքածուն Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվելու փաստը: Այս մասին հայտնում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտը։
Ասուլիսին մասնակցում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, գիտական բաժնի ղեկավար Տաթևիկ Շախկուլյանը, «Կոմիտասի աշխատասենյակը» VR նախագծի հեղինակ, թանգարանագետ Մարինե Հարոյանը և «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանը:
«Կոմիտասի ստեղծագործությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստրում գրանցումը շատ պարտավորեցնող է: Սա հնարավոր է եղել թանգարանի, ԿԳՄՍ նախարարության և ԱԳ նախարարության հետ 7-8 տարվա մեծ աշխատանքի և համագործակցության շնորհիվ»,- նշեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը:
orer.eu



