Սերգեյ Խաչատրյանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգան բարեգործական համերգով

  • 18.12.2023
  • 0
  • 589 Views

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի համերգը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։

Համերգի տոմսերի վաճառքից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ հոգալու Արցախի երեխաների առաջնային կարիքները։

Ծրագրում կհնչեն Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Սուրբծննդյան նախօրե» սյուիտը և Ալեքսանդր Գլազունովի Ջութակի կոնցերտը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում