Չեխ թենիսիստուհի Լինդա Նոսկովան նվաճեց իր առաջին «Մեծ սաղավարտի» տիտղոսը՝ անգլիական Ուիմբլդոնի դրամատիկ եզրափակչում 6-2, 5-7, 6-3 հաշվով հաղթելով իր հայրենակցուհի Կարոլինա Մուխովային։
21-ամյա, իններորդ համարով դասակարգված թենիսիստուհուն անհրաժեշտ եղավ 2 ժամ 27 րոպե՝ Կենտրոնական կորտում իր կարիերայի ամենախոշոր հաղթանակը գրանցելու համար։

Նոսկովան երկրորդ սեթում չկարողացավ օգտագործել չեմպիոնական հինգ միավոր, ինչի շնորհիվ Մուխովան կարողացավ վերադարձ կատարել և հանդիպումը տեղափոխել վճռորոշ երրորդ սեթ։
Այնուամենայնիվ, չեխ թենիսիստուհին վերջնականապես հաղթանակ տարավ՝ 6-2, 5-7, 6-3 հաշվով։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան ներկայացնող Հենրի Փաթենը և Ֆինլանդիայի ներկայացուցիչ Հարրի Հելիյովաարան երկրորդ անգամ նվաճեցին Ուիմբլդոնի տղամարդկանց զուգախաղի չեմպիոնի տիտղոսը։
Նոսկովան վերջին չորս մրցաշրջաններում Ուիմբլդոնը հաղթած երրորդ չեխ թենիսիստուհին է՝ Մարկետա Վոնդրոուշովայից (2023) և Բարբորա Կրեյչիկովայից (2024) հետո։ Նա միացավ չեխական Ուիմբլդոնի չեմպիոնների փառավոր ցանկին, որտեղ ընդգրկված են նաև Յանա Նովոտնան և կրկնակի հաղթող Պետրա Կվիտովան։
Մրցանակը նրան հանձնեց Ուելսի արքայադուստր Քեթին, իսկ Նոսկովան շնորհակալություն հայտնեց հորը՝ որ ներկա էր խաղին, իր ողջ թիմին, մազիչին, Կարոլինային՝ հրաշալի խաղի համար եւ վերջում արցունքները զսպելով նա շնորհակալություն հայտնեց մորը՝ հայացքը ուղղելով դեպի երկինք։ Ներկաները հուզվեցին Լինդայի խոսքերից՝ ծափահարություններով ողջունելով նրա հուզիչ ելույթը։
orer.eu



