ՀՀ երկորդ Նախագահ Քոչարյանի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվել է

  • 15.06.2026
  • 0
  • 7 Views

Քիչ առաջ տեղի ունեցավ այն, ինչը սպասելի էր այս մանր իշխանություններից:

Չնայած նախօրոք տարածած հայտարարությանը, որ Նախագահ Քոչարյանն անձնական հարցերով 3 օրով մեկնում է, նախագահի ելքը երկրից ապօրինի և առանց որևէ պատճառաբանության արգելվեց:

Զարմանալի չէ, որ սահմանապահներից գուցե նաև շուտ դրա մասին տեղյակ էին արդեն իշխանական լրատվամիջոցները։

Մանր բռնապետն իր եվրոպացի տերերի կողմից այդքան գովաբանված «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի»։

Եթե որևէ Ալիևի կոշիկ լպստողի մտքով անգամ կարող է անցնել, որ նախագահ Քոչարյանը կարող է փախչել երկրից, նա չարաչար սխալվում է. Հայաստանից փախչելու է մեկ մարդ, և այդ մեկ մարդը Ալիևի տուզիկն է (եթե, իհարկե, բախտը բերի փախչել):

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար

Բագրատ Միկոյան

14.06.2026թ.

Տեղեկացնենք, որ Ռոբերտ Քոչարյանի երկրից դուրս գալուց առաջ գրասենյակը հրապարակել էր հետեւյալ հաղորդագրությունը.

Հարգելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից: Այցը կրում է անձնական բնույթ, վաղուց պլանավորված էր և հետաձգվել էր նախընտրական խիտ գրաֆիկի պատճառով: Նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չենք տրամադրել՝ դրանց մասնավոր բնույթի պատճառով: Սակայն, հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները, հարկ ենք համարում հանրությանը զերծ պահել իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից:

Հարգանքով՝

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ

14.06.2026թ.

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում