Արտասահմանյան երկրների ու միջազգային կառույցների ղեկավարները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում արձանագրած հաջողության առիթով

  • 09.06.2026
  • 0
  • 31 Views

Առաջիններից մեկը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում, մասնավորապես, նշել է. «Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում իր կուսակցության հաջողության կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը՝ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները ամրապնդելու համար, ինչպես նաև մեր ազգերի բարգավաճման համար»:

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով.

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի համապետական ընտրություններում տարած հաղթանակի առիթով։

Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նորացված տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար»:

…..

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով:

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է, որ ընտրությունները, միջազգային դիտորդների մեծամասնության նախնական տվյալներով, անցել են երկրի գործող ընտրական օրենսդրությանը համապատասխան, բաց և քաղաքացիների կամարտահայտման համար պատշաճ պայմանների ապահովմամբ։

Ղազախստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին մաղթել է հետագա հաջող աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերի։

Նա նշել է, որ Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայ ժողովրդին մաղթել է հաջողություններ պետության զարգացման գործում, խաղաղություն և բարօրություն:

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում ասված է.

«Շնորհավորում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյան, ընտրություններում Ձեր փայլուն հաղթանակի առիթով։

Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ ի հեճուկս սպառնալիքներին և ահաբեկմանը։

Լատվիան ամուր կանգնած է ձեր կողքին և աջակցում է Հայաստանի և Եվրոպական Միության միջև ավելի սերտ հարաբերություններին»։

….

 Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում նշված է.

«Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, շնորհավորում եմ Ձեզ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

2018 թվականին Ձեր գլխավորած թավշյա հեղափոխության ոգին կենդանի է և առողջ։

Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որն ավելի ու ավելի է մոտենում Եվրոպային։

Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա»։

….

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում ասված է.

«Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները, սիրելի՛ Նիկոլ Փաշինյան, օրենսդիր մարմնի ընտրություններում այս համոզիչ հաղթանակի առիթով։

Ես ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ՝ մեր ժողովուրդների օգտին մեր համագործակցությունն ավելի ամրապնդելու, խաղաղությունն ու Հայաստանի ինքնիշխանությանը սատարելու և Եվրոպայի հետ մերձեցման խթանման համար»։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում ասված է.

«Հայ ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի ամուր համագործակցության վրա կառուցված ապագայի համար։

Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների առիթով։ Դուք կարող եք հպարտանալ Ձեր դերով Հայաստանի դիմադրողականության, կայունության և բարգավաճման ամրապնդման գործում։

Միասին ԵՄ-ն և Հայաստանը կառուցում են ավելի ամուր կապեր մարդկանց միջև և ստեղծում նոր հնարավորություններ էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում։ Մեր ամուր գործընկերությունը ներդրում է ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի մեջ ամբողջ տարածաշրջանի համար»։

Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում նշված է.

«Շնորհավորում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյան, ընտրություններում Ձեր հաղթանակի առիթով։

Հայաստանը շարունակում է ընտրել Եվրոպան, և Էստոնիան հպարտ է աջակցել Ձեր եվրոպական ձգտումներին։ Ես անհամբեր սպասում եմ համատեղ աշխատանքին՝ բարեփոխումների, նորարարության և ավելի անվտանգ Եվրոպայի շուրջ՝ միաժամանակ կառուցելով մեր երկրների միջև էլ ավելի ամուր գործընկերություն»։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով:

«Շնորհավորում եմ պարոն Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տպավորիչ հաղթանակի առթիվ:

Այս մանդատը նորովի արտացոլում է հայ ժողովրդի անսասան հավատն ու վստահությունը Ձեր առաջնորդության և տեսլականի նկատմամբ: Ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը՝ Հնդկաստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության ջերմ և պատմական կապերն ավելի խորացնելու համար»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով շնորհավորել է Շվեդիայի Թագավորության վարչապետ Ուլֆ Կրիստերսոն.

«Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաջողության առթիվ։

Ես անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը Հայաստանի հետ, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության գործընթացին մեր աջակցության շարունակմանը»։

….

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որում, մասնավորապես, նշել է.

«Նիկոլ Փաշինյանը հաղթեց։ Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը։ Սա կարևոր ազդանշան է, որ տարածաշրջանի ապագան դեռ գրվելու փուլում է»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով շնորհավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն.

«Սրտանց շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթվ, որը տեղի ունեցավ ի հեճուկս զանգվածային արտաքին միջամտությանը։

Մոլդովան և Հայաստանը կիսում են Եվրոպայում խաղաղության և կայունության հանձնառությունը, և ես անհամբեր սպասում եմ մեր երկխոսության խորացմանը և սերտ համագործակցությանը առաջիկա տարիներին»։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում նշված է.

«Շնորհավորում եմ Հայաստանին ժողովրդավարական և ազատ ընտրություններ անցկացնելու, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ հաղթանակի առիթով։ Սա նաև հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության, ձեր անկախության և ձեր ընտրած ձևով ապրելու ձեր իրավունքի համար։ Մաղթում ենք ձեզ հաջողություններ։

Ուկրաինան պատրաստ է ընդլայնել մեր համագործակցությունը, և հիմա հենց այն պահն է, որ Եվրամիությունն իրական աջակցություն ցուցաբերի Հայաստանին և անի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի մարդիկ զգան, որ իրենց կյանքն ավելի լավն է Եվրոպայի հետ իրենց հարաբերությունների շնորհիվ։ Սա քննություն է Եվրամիության համար։ Կարևոր է չկորցնել ժամանակը կամ բաց չթողնել հնարավորությունները»։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում նշված է.

«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայ ժողովրդին։ Չնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը հստակորեն ընտրել է ժողովրդավարությունն ու խաղաղությունը։

Ես անհամբեր սպասում եմ մեր երկկողմ և եվրոպական համագործակցության հետագա խորացմանը Հայաստանի հետ»։

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով շնորհավորել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը.

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին։ Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը՝ ի նպաստ բարգավաճման և կայունության»։

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առթիվ։

«Շնորհավորում եմ Հայաստանի ընտրություններում Ձեր հաջողության առթիվ։ Ռուսաստանի կողմից լայնածավալ ճնշումների և միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը՝ ունենալու ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստան»,- նշել է Կոսը։

Նա հայտարարել է, որ հնարավորինս սեղմ ժամկետներում կայցելի Հայաստան։

«Եվրոպայի համերաշխությունը Հայաստանի հետ ուժի մեջ է։ Այսօր մենք նաև կսկսենք մեր աշխատանքը ԵՄ-Հայաստան նոր աշխատանքային խմբում՝ մեր գործընկերությունը խորացնելու համար»,-նշել է Մարթա Կոսը։

Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առթիվ։

Լիտվայի վարչապետը նշել է, որ Հայաստանի ժողովուրդը կրկին արտահայտվել է ժողովրդավարական արժեքների, տարածաշրջանային կայունության և եվրոպական ապագայի օգտին։

«Մենք անհամբեր սպասում ենք մեր գործընկերության խորացմանը և ԵՄ-ի հետ ավելի սերտ կապեր հաստատելու ճանապարհին Հայաստանին աջակցելուն»,– գրել է նա։

Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առթիվ։

Լիտվայի վարչապետը նշել է, որ Հայաստանի ժողովուրդը կրկին արտահայտվել է ժողովրդավարական արժեքների, տարածաշրջանային կայունության և եվրոպական ապագայի օգտին։

«Մենք անհամբեր սպասում ենք մեր գործընկերության խորացմանը և ԵՄ-ի հետ ավելի սերտ կապեր հաստատելու ճանապարհին Հայաստանին աջակցելուն»,– գրել է նա։

Ավստրիայի դաշնային կանցլեր Քրիստիան Շտոկերը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով:

«Ջերմորեն շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը ժողովրդավարական ուղուն, ինչպես նաև երկրի դիմակայունության, ինքնիշխանության և բարօրության ամրապնդմանը։

Ավստրիան Հայաստանի կողքին է՝ խաղաղության, տարածաշրջանային կայունության և Եվրոպական միության հետ առավել սերտ հարաբերությունների ճանապարհին»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով շնորհավորել է Իսպանիայի Կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը.

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանն ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Հայ ժողովուրդն ընտրել է ժողովրդավարությունը, կայունությունը և Եվրոպային ավելի ու ավելի մոտ ապագան։

Իսպանիան կշարունակի աջակցել Հայաստանին խաղաղության ճանապարհին և Եվրոպական Միությանը մերձենալու գործընթացում։»

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով, որում, մասնավորապես, նշել է.

«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ իր կուսակցության վերընտրման առթիվ: Միացյալ Նահանգները կանգնած է վարչապետ Փաշինյանի և Հայաստանի կողքին խաղաղության ամրապնդման գործում, և մենք հանձնառու ենք առաջ մղելու Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական խաղաղության գագաթնաժողովի նպատակները, ներառյալ Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) իրականացումը: Մենք անհամբեր սպասում ենք համատեղ աշխատանքին Հարավային Կովկասում և դրանից այն կողմ խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համար»:

Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Նա նշել է.

«Շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով։

Ես անհամբեր սպասում եմ մեր համագործակցության շարունակմանը և Խորվաթիայի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը։ Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և Եվրամիության հետ նրա խորացող գործընկերությանը, որը հիմնված է ժողովրդավարության, կայունության և բարգավաճման նկատմամբ մեր համատեղ հանձնառության վրա»։

….

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: «Անհամբեր սպասում եմ մեր երկրների միջև գործընկերությունը խորացնելու և մեր երկու ժողովուրդների համար բարգավաճում ստեղծելու ուղղությամբ համատեղ աշխատանքը շարունակելուն»,– նշել է Կանադայի վարչապետը:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ՝ վստահություն հայտնելով, որ առաջիկա տարիներին երկկողմ կապերը կշարունակեն ընդլայնվել։

Նախագահ Փեզեշքիանը բարձր է գնահատել ընտրությունների հաջող անցկացումը և հայ ժողովրդի կողմից Նիկոլ Փաշինյանի Կառավարությանը ցուցաբերած նոր աջակցությունը որակել որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, զարգացման, կայունության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանն ուղղված քաղաքականություն վարելու նրա ցանկության նշան։

Իրանի նախագահը վստահություն է հայտնել, որ վերջին տարիներին Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների դրական և դինամիկ միտումը կամրապնդվի երկու հարևան երկրների միջև ավելի լայն և կառուցողական համագործակցության միջոցով։

Նախագահ Փեզեշքիանի խոսքով՝ այս գործընթացը կնպաստի երկու երկրների շահերի առաջմղմանը՝ միաժամանակ նպաստելով տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը՝ տարածաշրջանային պետությունների համագործակցության և համատեղ ջանքերի միջոցով։

Նա նաև խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն է մաղթել Հայաստանի Կառավարությանը և ժողովրդին՝ երկիրը բնութագրելով որպես բարեկամ հարևան՝ Իրանի հետ երկարատև կապերով։

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով.

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով։ Հունաստանը հույս ունի ամրապնդել մեր երկու բարեկամ երկրների միջև ընդհանուր արժեքների վրա հիմնված սերտ համագործակցությունը և շարունակել զարգացնել Հայաստանի հարաբերությունները Եվրոպական Միության հետ»։

Նիդերլանդների Թագավորության վարչապետ Ռոբ Յետտենը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում ասված է.

«Ցանկանում եմ շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով։ Այս արդյունքները հստակ հաստատում են նրա կողմից որդեգրված տարածաշրջանային խաղաղության, կապակցվածության և ԵՄ-Հայաստան համագործակցության ընդլայնման օրակարգը։

Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին, քանի որ այն ակտիվորեն աշխատում է մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության առաջխաղացման ուղղությամբ»։

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով.

«Ջերմորեն շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով:

Հայաստանի ժողովուրդը վերահաստատել է իր հանձնառությունը եվրոպական ապագային: Կիպրոսը պատրաստ է էլ ավելի զարգացնել մեր երկկողմ համագործակցությունը և Կիպրոս-Հայաստան հարաբերությունները»:

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում