2026 թվականի մայիսի 17-ին՝ կիրակի օրը, Հոլանդիայի Հայ իրավաբանների միության ընդհանուր ժողովի ընթացքում ANAJA-ում տեղի է ունեցել վարչության փոփոխություն։ Բոլոր ներկաների համաձայնությամբ նոր վարչությունը պաշտոնապես նշանակվել է երկու տարի ժամկետով։
«Այս նշանակմամբ մենք միասին կարևոր քայլ ենք կատարում դեպի կազմակերպության կայունության, շարունակականության և ապագային միտված զարգացման ամրապնդում»,- նշված է միության հայտարարության մեջ։
Նոր վարչության կազմը հետևյալն է․ Նվարդ Զաքարյան (նախագահ), Վազգեն Սարգիս (քարտուղար), Անուշկա Ագոպ (գանձապահ)։
«Ցանկանում ենք սրտանց շնորհակալություն հայտնել նախկին վարչությանը՝ Քրիստինիա Ստեփանյանին, Էլիզա Ակոպովային, Ալեքբ Աավգյանին եւ Լենա Պիվազյանին, վերջին կես տարվա ընթացքում ցուցաբերած նվիրվածության և աշխատանքի համար։
Նրանք մեծ պատասխանատվությամբ շարունակել են վարչական պարտականությունների իրականացումը և կարևոր ներդրում ունեցել մեր կայքի ու կազմակերպության հետագա մասնագիտական զարգացման գործում։ Որպես նոր վարչություն՝ մենք մեծ ոգևորությամբ ստանձնում ենք այս պատասխանատվությունը։ Անհամբեր սպասում ենք ANAJA-ի աճի և մասնագիտական զարգացման շարունակությանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հետևյալ ուղղություններին․ կայունություն և շարունակականություն, մեր ցանցի ընդլայնում, համայնքի ներսում մասնակցության խթանում, և հասարակական կարևոր թեմաների շուրջ ակտիվ ներգրավվածություն։ Միասին շարունակենք կառուցել ուժեղ, միավորող և ապագային միտված կազմակերպություն»,- գրված է հայտարարության մեջ։
Orer.eu




