Այսօր Երեւանի Ազատության հրապարկում մեծ տոնակատարությամբ նշվել է Եվրոպայի օրը։ Ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Պաշտոնական Երեւանի անունից ելույթ է ունեցել ԱԳՆ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանը։ Հրապարակում ներկայացված են եղել դեսպանությունների եւ միջազգային կազմակերպությունների տաղավարները։ Համերգային բաժնում ելույթներ են ունեցել Հայաստանի, Հունգարիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Չեխիայի երաժիշտները։ Չեխիան ներկայացնող ջազային ծրագրով հանդես են եկել Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկն ու հանրահայտ սաքսոֆոնահար Ֆելիքս Սլովաչեկը։ Լուսանկարները՝ համերգից։ #EuropeDay







