«Այս անցանկապատ աշխարհում մենք պարտավոր ենք մեր մշակույթը փոխանցել նորահաս սերունդներին».  Զաքար Քեշիշյան

  • 21.04.2026
  • 0
  • 391 Views

Ապրիլի 11-12-ը Փարիզի սփյուռքի խորհրդաժողովի օրերին կարճ զրույց ունեցանք  Համազգային հայ կրթական և մշակութային միության (ՀՀԿՄՄ) ատենապետ Զաքար Քեշիշյանի հետ։

Որքանո՞վ կարող են նման խորհրդաժողովները վճռորոշ դեր կատարել Հայաստան-Սփյուռք հարաբերություններում եւ հատկապես այն մարտահրավերների հարցում, որ նշվեցին խորհրդաժողովի ընթացքում։

-Ըստ էության խորհրդաժողովները որոշիչ հանգամանք չունեն։ Դրանք խորհրդակցության համար են։ Այս օրերին հատկապես, երբ մենք՝ Սփյուռք եւ Հայրենիք  ազգովին վճռորոշ ժամանկաշրջանի մեջ ենք, կարեւորում եմ նման խորհրդաժողովների գոյությունը, ուր հավաքվում է մտավորականությունը, խորհրդակցություն է տեղի ունենում, եւ որոշումներ կայացնող մարմինները, մասնագետների ու մտավորականների կարծիքների հետ հաշվի նստելով, կարող են ավելի ճիշտ որոշումների հանգեն։ Այդ իմաստով, այս խորհրդաժողովը հաջողված եմ  նկատում, քանի որ կային 25 երկրներից ժամանած մարդիկ՝ սփյուռքի լայն աշխարհագրությամբ, փորձառու եւ անվանի մասնագետներ։ Վստահաբար այն մտքերը, որ այստեղ հնչեցին, նկատի կառնվեն քաղաքական, տնտեսական, կազմակերպչական ազգային մեր բոլոր հարցերում, այնքանով, որ վերաբերում են ե՛ւ սփյուռքին, եւ Հայաստանին։ Այդպիմով համապատասխան կազմակերպական մարմիններն ավելի ճիշտ ուղղորդում կունենան։

Օգտվելով առիթից, Համազգայինն այսօր ի՞նչ հանգրվանում է գտնվում եւ ի՞նչ ծրագրերի վրա եք աշխատում, նկատի ունենալով, որ ձեր կազմակերպության աշխարհագրությունը բավականին լայն է։ Որոշ շրջաններ էլ գտնվում են պատերազմական վիճակում եւ շատ դժվար է այս պայմաններում հանգիստ գործունեություն ծավալել։

-Այս պահին, երբ մենք զրուցում ենք,  Սիրիայի մեր երգչախումբը կարեւոր ելույթ ունի Հալեպում։ Թեեւ հյուծված համայնք է, սակայն չի կորցրել իր կենսունակությունը։ Այս պահին Լիբանանի մեր ազգային կառյուցները, որտեղ ավելի քան 800 պատանիներ ու երիտասարդներ, որոնք երգում են, պարում են կամ թատրոնում են զբաղված, կամ արվեստի որեւէ ճյուղին են հետեւում, բոլորը Լիբանանի ռմբակոծման պայմաններում  շարունակում են գործել։ Այս պայմաններում նույնիսկ, մեր գեղարվեստի դպրոցները բաց են։

Համազգայինը լինիելով աշխարհագրական 20 շրջաններում տարածված կառույց, ամենուրեք ունի ծրագրեր, նպատակ ունենալով  վավերական հայ մշակույթի հետ առնչել նոր սերունդները՝ անխախտ պահելով ինքնության գիտակցությունը նրանց մեջ։ Վերջին հաշվով  այս անցանկապատ  աշխարհում  մենք պարտավոր ենք մեր մշակույթը փոխանցել նորահաս սերունդներին։

Համազգայինի առաքելությունը հիմնականում դա է, այն տարբերությամբ, որ մեր ճեմարանների գործունեությամբ եւ հայոց լեզվի նկատամաբ բծախանդիր վերաբերմունքի պատճառով, ունենք հայագիտական բազմաթիվ ծրագրեր, բացի գրականության եւ արվեստի «Բագին» ամսագրից։ Վերջին շրջանում գործում է նաեւ մեր առցանց ճեմարանը, որ կարող է հասնել հեռավոր, ոչ հայաշատ շրջաններում  ապրող երիտասարդներին ու մեծահասակներին, կարող է նրանց համախմբել՝ առցանց ուսուցչի առաջնորդությամբ։ Մենք փորձում ենք այն շրջանները, որտեղ չկան հանրային դպրոցներ, բացել շաբաթօրյա կամ կիրակնօրյա դպրոցներ։ Օրինակ Մոսկվայում, մեր շաբաթօրյա դպրոցների ցանցը հասել է 13-ի, եւ ըստ վերջին 5 տարիների ծրագրի, այս թիվը դեռ կաճի։ Ավելի քան 700  աշակերտներ շուրջ 40 ուսուցիչներով  անծայրածիր Մոսկվայում առնչվում են հայոց լեզվին, հայե երգին ու մշակույթին։ Մենք նաեւ ուսուցիչ պատրաստելու ծրագիր ունենք։ Այս խորհրդաժողովում  ես հանդիպեսցի երկու երիտասարդների, որոնք Հայկազյան համալսարանն ավարտելուց հետո, մեկնել են Հայաստան եւ հատուկ հայագիտական ծրագրի են  հետեւել, մագիստրոսական աստիճան ստացել եւ այսօր սփյուռքի դպրոցներում ուուսցիչներ են։ Այսպիսիք շուրջ  15-ը կան արդեն։ Այս եւ նման ծագրերը մեր առաջնահերթություններն են։

Շուտով մենք նշելու ենք Համազգայինի 100-ամյակը։ Եվ կարող ենք ասել, որ մեր հիմնադիրները՝ Նիկոլ Աղբալյանը, Լեւոն Շանթը եւ ուրիշներ, նրանք մեկ դար առաջ մտահղացան  սփյուռքում հային հայ պահելու գաղափարը եւ ստեղծեցին այս միությունը։ Սա նմանեցում եմ Վռամշապուհ արքայի օրինակին, որ դարեր առաջ մտահղացավ սերմը գտնել եւ դարեդար պահպանել մեր ինքնությունը, իսկ սփյուռքում դա անխուսափելի է։ Սփյուռքի մեր մշակութային միությունները մեծ կարեւորություն ունեն։ Ոչ միայն Համազգայինը, այլեւ Հայ Բարեգործական ընդհանուր միությունը, Թեքեյան մշակութային միությունը, «Նոր սերունդ» մշակութային միությունը, սրանք բոլորը կուսակացական ու գաղափարական տարբեր դրոշների տակ կարող են գործել, սակայն իրենց մեկնակետը նույնն է, նպատակը նույնն է, եւ իրենց գործունեության շնորհիվ է, որ այսօր կարող ենք սփյուռքի մեջ հավաքվել եւ ապրել հայորեն, եւ հետապնդել Հայ Դատը։

Հ.Ա.

ՕՐԵՐ, Փարիզ-Պրահա

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում