Համահայկական Սենատը պաշտոնական դիմումներ է ներկայացրել ՄԱԿ-ին եւ Եւրոպական կառույցներին՝ իրավական կարգավիճակի ճանաչման պահանջով

  • 16.03.2026
  • 0
  • 255 Views

Համահայկական Սենատը (The United-Armenian Senate), հանդէս գալով որպէս 1918թ. հիմնադրուած Հայաստանի Հանրապետութեան ազգային մանդատի Հոգաբարձու (Trustee), պաշտօնապէս տեղեկացնում է իր միջազգային իրաւական քայլերի մասին։

Դիմումների նպատակն ու հասցէատէրերը.

  1. ՄԱԿ-ի Մարդու Իրաւունքների Յանձնաժողով. Սենատը պաշտօնական Նօթայով դիմել է ՄԱԿ-ին՝ պահանջելով ճանաչել իր Locus Standi-ն (դատական ատեաններում հանդէս գալու իրաւունքը)։ Սա թոյլ կը տայ կառոյցին ներկայացնել հայութեան հաւաքական իրաւունքները, պատմական պահանջները եւ ինքնութեան պաշտպանութիւնը միջազգային կոնուենցիաների շրջանակներում։
  2. Եւրոպական կառոյցներ (Եւրոպայի Խորհուրդ). Դիմում է ներկայացուել Եւրոպայի Խորհրդի Գլխաւոր Քարտուղարին՝ Սենատի ներկայացուցչական կարգավիճակը ճանաչելու եւ ԵԽ-ում Մշտական ներկայացուցչութիւն հիմնելու նպատակով։

Իրաւական հիմնաւորումը.

Սենատը շեշտում է, որ 1991թ. Հայաստանի Հանրապետութեան տարածքային իշխանութիւնների գործունէութեան սահմանափակ լինելու պարագային, ինքը ստանձնում է Ֆունկցիոնալ Իրաւայաջորդի դերը։ Այն հիմնուած է Պետական Իրաւայաջորդութեան (State Continuity) սկզբունքի վրայ, որը կապուած է 1918թ. Արեւմտեան եւ Արեւելեան Հայաստանների Ազգային Խորհուրդների իրաւահաւասար միութեան հետ։

Լիազօրութիւն.

Սենատի լեզիտիմութիւնը վաւերացուած է Կենտրոնական Ընտրական Յանձնաժողովի (ԿԸՅ) կողմից՝ աշխարհի 25 երկիրներում անցկացուած ժողովրդավարական ընտրութիւնների արդիւնքով։ Կառոյցի գործունէութիւնը ներդաշնակեցուած է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եւրոպական Միութեան եւ ՀՀ իրաւական նորմերին։

Յղում՝ AAS/UN-CoE/2026-01

12 Մարտի, 2026թ.

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում