«Ընդդիմությանը կարող է միավորել Սամվել Կարապետյանը». Լեւոն Տեր-Պետրոսյան

  • 27.02.2026
  • 0
  • 54 Views

Newsline.am-ի հարցին, թե ինչպես է Առաջին նախագահը գնահատում ընդդիմության շրջանում տիրող իրավիճակը, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց.

— Պետք է անկեղծորեն խոստովանել, որ ընդդիմադիր կուսակցությունների միջև ամիսներ շարունակ ընթացող բանակցությունները ոչ մի համաձայնության չեն հանգեցրել: Այդ պարագայում, պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը Սամվել Կարապետյանն է:

Անհրաժեշտ է, վերջիվերջո, հասկանալ, որ ընդդիմության միավորումը ոչ թե քաղաքական, այլ պարզապես ազգի փրկության խնդիր է: Լինելով ինքնաբավ և կայացած անձնավորություն, Կարապետյանն ունակ է լուծել այդ խնդիրը:

27․02․2026 թ․

Հայ Ազգային կոնգրեսի ֆեյսբուքյան էջ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում