Միասին՝ տարեցների կողքին. միայնությունը հաղթած  «Ոսկե սերունդ» ճամբարը

  • 25.02.2026
  • 0
  • 68 Views

«Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական ամառային ճամբարը Հայաստանում իրականացվող այն եզակի ծրագրերից է, որը նախատեսված է 63–75 տարեկան սոցիալապես անապահով, միայնակ տարեցների համար: 5 օր գեղատեսիլ Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում նրանք հնարավորություն են ունենում կտրվել առօրյա հոգսերից ու խնդիրներից և իրենց տարեկիցների հետ վայելել ճամբարային օրերը՝ երգով ու պարով, առավոտյան նախավարժանքով ու տարատեսակ դասընթացներով: Անմոռանալի օրեր, որոնց ընթացքում նրանք շրջապատված են լինում ուշադրությամբ ու ջերմությամբ: Ճամբարային այդ մի քանի օրն օգնում է հասկանալ, որ տարիքը դատավճիռ չէ, որ նրանք միայնակ չեն, որ հասուն տարիքում ևս հնարավոր է պարել, երգել, սովորել նոր հմտություն, որը կթեթևացնի առօրյա հոգսերը:

Ծրագիրը նաև երկու սերունդների՝ ավագ և կրտսեր, յուրատեսակ հանդիպման վայր է. հասունության ու երիտասարդության ինքնատիպ ժամադրավայր: Որպես կամավոր ծրագրին մասնակցող հայաստանյան բուհերի ուսանողները դառնում են տարեցների ոչ միայն ամենօրյա ուղեկիցը, հոգատարության առանցքը, այլև տարիների փորձառություն ամբարած «հարստություն», որը կօգնի կյանքին նայել այլ աչքերով:

2026 թվականի ամռանն արդեն չորրորդ անգամ «ՄԻԱՍԻՆ» համահայկական ՀԿ-ն, որը «Ոսկե սերունդ» ամառային ճամբարի նախաձեռնողն է ու հիմնական կազմակերպիչը, Ծաղկաձորում նախատեսում է իրականացնել ծրագիրը։

Լիահույս լինելով, որ սոցիալական ծրագրերի հաջողությունը ձևավորվում է համատեղ պատասխանատվության և գործընկերության միջոցով, «Միասին» ՀԿ-ն սիրով հրավիրում է միանալ «Ոսկե սերունդ» ծրագրին և աջակցել դրա իրականացմանը՝ նախընտրելի ձևաչափի սահմաններում՝ ֆինանսական, նյութական կամ ծառայությունների մասնակցություն։

Համագործակցության համար կարող եք կապ հաստատել՝
Հեռ.` (+374) 093 50 21 23
Էլ. փոստ՝ miasinhk2022@gmail.com

Նվիրատվությունների համար հաշվեհամարներ՝
AMD — 19300411966800
EUR — 19300133959004
USD — 19300230511101

Յուրաքանչյուր ներդրում կնպաստի տարեցների արժանապատիվ, ջերմ և հիշարժան ամառ ապահովելուն:

Նախորդ տարիների ծրագրի մանրամասներին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումներով․

«Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական ճամբարի 2023–2025 թթ. ամփոփ տեսանյութ

«Ոսկե սերունդ» սոցիալ-կրթական ճամբար-2024. «Շողակաթ» ՀԸ տեսաֆիլմը

«Թո՛ղ շարունակական լինի Ոսկե սերունդը» .կարծիքներ շահառուներից

  «Միասին»  ՀԿ-ի Ոսկե սերունդ ամառային ճամբարը

«Ոսկե սերունդ» ճամբար 2025. Սերունդների համերաշխություն բարություն և հույս

Ոսկե սերնդի երաժշտական առօրյան

 Արցախցի կանանց երգը ճամբարում

Սոֆի Դևոյանն ու Զարուհի Բաբայանը հյուրընկալվեցին տարեցների ճամբարում 

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը հյուրընկալվեց տարեցների ճամբարում

Լուսանկարներ և տեսանյութեր

https://drive.google.com/drive/u/1/folders/1Xg61yZK6XnmmNmGdgvAfLdi-lxGXSMhD

Հարցազրույցներ-2023, 2024 

«Միասին» համահայկական ՀԿ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում