Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը ավարտեցին ելույթները Օլիմպիական խաղերում՝ գրավելով 14-րդ տեղը. Առաջին տեղում ճապոնացիներն են, երկրորդում՝ վրացիները

  • 17.02.2026
  • 0
  • 335 Views

Միլանի ձմեռային օլիմպիադայում ավարտվեց գեղասահքի զույգերի ազատ ծրագրի կատարումը։ Արդյունքում օլիմպիական ոսկին գնաց Ճապոնիա, արծաթը՝ Վրաստան եւ բրոնզե մեդալը՝ Գերմանիա։ Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը այսպիսով ավարտեցին ելույթները Օլիմպիական խաղերում՝ ազատ ծրագրում վաստակելով 114.39 միավոր։ Ցավոք, Ակոպովան երկու պտույտների ժամանակ սխալվեց, եւ դա ազդեց վերջնական գնահատականի վրա։

Կարճ ծրագրում զույգը հանդես եկավ մաքուր և վստահ ելույթով՝ հավաքելով 66.27 միավոր։

Ընդհանուր արդյունքը կազմեց 180.66 միավոր։

Հայաստանի զույգը այսպիսով զբաղեցրեց 14-րդ տեղը, որն այնքան էլ վատ արդյունք չէ օլիմպիական խաղերում առաջին անգամ ելույթի համար։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում