Շվեդիայի թագավորական բարձրագույն պարգև՝ շվեդահայ անվանի գործարար Տիար Հրաչ Մարությանին

  • 15.02.2026
  • 0
  • 390 Views

Հայ Առաքելական եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավյան երկրների Հայրապետական Պատվիրակությունից ուրախությամբ տեղեկացնում են, որ Շվեդիայի Թագավոր Կառլ XVI Գուստավը թագավորական բարձրագույն պարգևի է արժանացրել շվեդահայ անվանի գործարար Տիար Հրաչ Մարությանին՝ ի նշան բարձր գնահատանքի նրա երկարամյա, նվիրյալ և արգասաբեր գործունեության, ինչպես նաև Շվեդիայի Թագավորության տնտեսական, հասարակական և մշակութային կյանքի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։

Տիար Հրաչ Մարությանը տարիների ընթացքում աչքի է ընկել իր ակտիվ մասնակցությամբ շվեդական հասարակական կյանքին՝ միաժամանակ պահպանելով ու զորացնելով հայ համայնքի ինքնությունը Սկանդինավյան երկրներում։ Հատկապես արժանահիշատակ է նրա երկարամյա ծառայությունը Ստոկհոլմի Հայ Առաքելական եկեղեցական համայնքում, որտեղ նա երկար տարիներ ստանձնել է վարչության ատենապետի պատասխանատու պաշտոնը՝ իր նվիրումով և կազմակերպչական կարողություններով նպաստելով համայնքի կայացմանն ու զարգացմանը։

Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավյան երկրների Հայրապետական Պատվիրակության անունից սրտանց շնորհավորում ենք Տիար Հրաչ Մարությանին այս բարձր և պատվաբեր գնահատանքի առիթով՝ մաղթելով քաջառողջություն, կենաց արևշատ օրեր և շարունակական հաջողություններ նրա բարեգործական, հասարակական և ազգային ծառայության մեջ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում