Լույս է տեսել ՕՐԵՐ եվրոպական ամսագրի Ալբանիայի հայերին նվիրված հատուկ համարը։ «Հայերը Եվրոպայում» հոդվածաշարի հերթական՝ ալբանահայությանը նվիրված հոդվածում Հակոբ Ասատրյանն անդրադառնում է հայ համայնքի ձեւավորմանը, պատմական կապերին, հայտնի հայերին ու նրանց հաջողություններին։ Ներկայացվում են նաեւ հայտնի ալբանահայ ընտանիքիների պատմությունը, նրանց ժառանգների հետ հարցազրույցները։ Հայաստան-Ալբանիա երկկողմ կապերին ենք անդրադառնում Ալբանիայում համատեղության կարգով ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ հարցազրույցով։
ՕՐԵՐ-ի այս համարում տեղ են գտել նաեւ մշակութային ու գրական մի շարք հոդվածներ, այդ թվում՝ «ԱԶԳ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի գրախոսականը Զատիկ Խանզադյանի «Հայաստանի պատմական քարտեզագրություն» ատլասի մասին, Հ.Ասատրյանի գրախոսականները՝ Արա Թադեւոսյանի քաղաքական գործիչներին նվիրված գրքերի եւ Սփյուռքյան հարթակի ու Վիգէն Չըթըրեանի խմբագրությամբ հրատարակված 44-օրյա պատերազմին նվիրված գրքերի մասին, նաեւ հարցազրույց Նարինե Մկրտչյանի հետ՝ նվիրված հայ-ամերիկյան հարաբերություններին եւ այս թեմայով նրա հեղինակած աշխատությանը։ Ուշագրավ է Սուսաննա Մարգարյանի հոդվածը գերմանաբնակ հայկական ծագումով լրագրող ու գրող Մյուրիել Միրաք-Վայսբախի մասին։ Հրապարկվել է նաեւ թղթակցություն՝ պատվավոր հյուպատոս, գործարար, մեկենաս Արամ Մարությանին Ավստրիայի բարձրագույն շքանշանով պարգեւատրելու մասին։ Գրական-մշակութային այլ հրապարկումների շարքում են մոսկվաբնակ երգչուհի Նելլի Մադոյանի, հայտնի երաժիշտ Միքայել Ոսկանյանի, ամերիկահայ կինոռեժիսոր Անժելա Ասատրյանի, դիրիժոր Վահան Մարտիրոսյանի, բարիտոն Գրիշա Մարտիրոսյանի, լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի, «Նոր անուններ» գրական մրցույթի ղեկավարների եւ այլոց հետ հարցազրույցները։ Համարում տեղ են գտել նաեւ չեխահայ համայնքին նվիրված այլ հրապարակումներ։
Orer.eu
Ամսագրի տարեկան բաժանորդագրությունը Եվրոպայում 50 եվրո է.
EURO-ով բաժանորդագրության դեպքում գումարը ուղարկել հետեւյալ բանկային հաշվեհամարին հասցեին՝
ICKVE-ORER MAGAZINE, Account number 1002511474 / 2700
IBAN CZ 38 2700 0000 0010 0251 1474
SWIFT CODE – BACXCZPP
Uni Credit Bank Czech Republic a.s.
Չեխիայում բաժանորդագրությունը 500 կրոն է։ Կրոնով բաժանորդագրության դեպքում, գումարը ուղարկել հետեւյալ բանակային հաշվեհամարին։
ICKVE-ORER MAGAZINE , Account number: 68041001 / 2700
IBAN CZ 23 2700 0000 0000 6804 1001
SWIFT CODE – BACXCZPP
Հարցերի դեպքում դիմել ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանին՝ hakob@orer.cz
Հարգանքով՝
ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ



