Ջեյ Դի Վենսը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, իսկ Երեւանից մեկնելուց առաջ ասել է, որ Բաքվում կարծարծի հայ գերիների ազատ արձակման հարցը

  • 10.02.2026
  • 0
  • 381 Views

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային հուշահամալիրում ողջունել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, բայց մինչեւ հուշակոթող չի ուղեկցել։ ԱՄՆ փոխնախագահին եւ տիկնոջը ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինտսիտուտի տնօրենուհին։

Ջեյմս Դի Վենսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին: ԱՄՆ փոխնախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: ««Կորցրած կյանքերի հանդեպ խորին հարգանքի հիշատակով պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թո’ղ Ամերիկան և Հայաստանը միասին ձգտեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի»: Ջեյ Դի Վենս, ԱՄՆ փոխնախագահ» ,- գրել է նա։

Հայաստանից Բաքու մեկնող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ադրբեջանում իր հանդիպումների ընթացքում կարծարծի հայ գերիների ազատ արձակման հարցը։

«Զվարթնոց» օդանավակայանում պատասխանելով «Արմենպրես»-ի թղթակցի հարցին՝ Վենսը, մասնավորապես, ասել է.

«Դա, անկասկած, կքննարկվի։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք թե՛ այստեղ՝ (Հայաստանի-խմբ.) վարչապետի, և թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Իրականում երեկ լսեցի վարչապետի խոսքը. նա խաղաղության համաձայնագրի հարցում լավատես է՝ հաշվի առնելով, թե որտեղ ենք այժմ՝ համեմատած ընդամենը մի քանի ամիս առաջվա հետ։ Այդ պատճառով մենք, անշուշտ, կբարձրացնենք մի շարք հարցեր, սակայն կարծում եմ՝ շարունակելու ենք արդյունավետ ու հաջող համագործակցությունը թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայերի հետ»։ 

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում