ՕՐԵՐ-ի գրադարանը շնորհակալությամբ ստացավ «AGBU Magazine»-ի վերջին օրինակները։
«AGBU Magazine»-ը անգլիալեզու ամսագիր է, որն հրատարակվում է Նյու Յորքում 1991 թվականից Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից։ Այն հայկական աշխարհի ամենամեծ տպաքանակն ունեցող ամսագիրն է, որում ներառված են Հայաստանի և սփյուռքի կյանքի, մշակույթի, պատմության ու ինքնության վերաբերյալ հանրամատչելի և ուսուցողական հոդվածներ։ Գունազարդ եւ տպագրական բարձր որակով 92-96 էջանոց ամսագրի տպաքանակը 70,000 օրինակ է, տարածվում է 28 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Կանադայում, Եվրոպայում, ինչպես նաեւ Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում: Ամսագրում տեղ են գտնում պատմական ու մշակութային, հայտնի հայերի, սփյուռքում և Հայաստանում տեղի ունեցող կարևորագույն իրադարձությունների մասին հոդվածներ։ Հետաքրքիր են վերջին համարների թեմաները. ներկայացվում են հայ ինքնության հարցերը, պետության եւ ինքնության հարաբերությունները, արացախահայության Հայաստանում վերահատսատման խնդիրները, հայտնի հայերի ազդեցության ոլորտները, Թուրքիայի եւ Ուրուգվայի հայկական համայնքների ներկա վիճակը, համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի կանանց, հայ կանանց խնդիրները, ընտանեկան ավանդույթները։ Տարեկան հրատարակվում է երկու համար, բայց նաեւ հրատարակվում են հատուկ թեմատիկ թողարկումներ, ինչպես օրինակ ՝ AGBU IMPACT-ը։
2023 թ.-ից ամսագիրը հայերենով լույս է տեսնում նաեւ Հայաստանում 10 000 օրինակով։ Հոդվածները հասանելի են նաև առցանց՝ https://agbu.am/agbu-magazine հասցեում։
«AGBU Magazine»-ը ունի խմբագրական խորհուրդ, գլխավոր խմբագիրը Քեթրին Մանուելյանն է, խմբագիրներն են Նատալի Գաբրիելյանն (ԱՄՆ) ու Լուսինե Մինասյանը (Հայաստան)։ Հայաստանյան խմբագրակզմում են նաեւ Վարդան Ծուլիկյանն ու Մարինա Մխիթարյանը։ Հատկանշական է, որ ամսագրի խմբագրականների հեղինակը մշտապես գրում են ՀԲԸՄ նախագահները։ Վերջին խմբագրականների հեղինակն է ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանը։ Հատկանշական է, որ այս տարի լրանում է հայկական ամենամեծ կազմակերպության՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության 120-ամյակը։
ՕՐԵՐ








