Իտալիայում ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանը գեղասահք մարզաձևում կներկայացնի Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը

  • 04.02.2026
  • 0
  • 236 Views

Փետրվարի 6-22-ը Իտալիայի Միլան և Կորտինա դ’Ամպեցո քաղաքներում կայանալիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանը գեղասահք մարզաձևում կներկայացնի Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը։

Մարզիկներին քաջալերելու և առաջիկա պատասխանատու մրցումներից առաջ նրանց աջակցություն հայտնելու նպատակով այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Գազպրոմ Արմենիա» ուսումնամարզական համալիր, որտեղ անցկացվում են գեղասահորդների մարզումները։ Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։

Այցի ընթացքում ԿԳՄՍ նախարարը հետևել է մարզումային գործընթացին, ծանոթացել նախապատրաստական փուլին և մաղթել հաջող ու վստահ ելույթ Օլիմպիական խաղերում։

«Անկասկած, սրտատրոփ հետևելու ենք ձեր մրցելույթին: Հավատացած եղեք՝ մեր դրական էներգիան փոխանցում ենք ձեզ՝ հույսով, որ հաջողությունը կլինի ձեր ուղեկիցը: Վստահ եմ՝ լավագույնս հանդես կգաք և պատվով կներկայացնեք մեր երկիրը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հետաքրքրվելով մարզիկների նախապատրաստական ընթացքով, ֆիզիկական պատրաստվածությամբ:

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում