Բաքվում անօրինական պահվող հայ պատանդներ Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքյանը եւ Վագիֆ Խաչատրյանը այսօր Բերձորի Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են Հայաստանի տարածքում։ Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երեւան։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետն իր էջում։
Այնուհետեւ ՀՀ արտարադատության նախարարությունը հայտնել է , որ . «2026 թվականի հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո»։ Տես՝ Հաղորդագրություն – Նորություններ – Տեղեկատվական կենտրոն։
Ըստ էության տեղի է ունեցել փոխանակում՝ Սիրիայի եւ Թուրքիայի միջնորդությամբ։
Ավելացում՝ Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանը գերեվարվել են 2020 թվականի նոյեմբերի 11-ին՝ հրադադարից հետո, Բերձորի (Լաչինի) միջանցքով Շուշի ուղևորվելիս։
Վիգէն Էօլճեքճեանը գերեվարվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Շուշիում, հրադադարից մեկ օր անց։
Վագիֆ Խաչատրյանը առևանգվել է 2023 թվականի հուլիսի 29-ին՝ Բերձորի (Լաչինի) միջանցքում, Հակարի կամրջի մոտ գտնվող ապօրինի ադրբեջանական անցակետում, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն նրան Արտսախից տեղափոխում էր Հայաստան՝ շտապ բժշկական օգնություն ստանալու համար՝ Արտսախի շրջափակման պայմաններում։
Ինչպես հայտնում է 301-ը, բոլոր չորսը նախկինում դատվել և «մեղավոր» են ճանաչվել ադրբեջանական դատարանների կողմից այնպիսի դատավարություններում, որոնք լայնորեն բնութագրվել են որպես քաղաքականորեն մոտիվացված և առանց արդար դատաքննության երաշխիքների։ Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանը 2021 թվականի հուլիսի 28-ին դատապարտվել են 15 տարվա ազատազրկման։ Վիգէն Էօլճեքճեանը 2021 թվականի հունիսի 14-ին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Վագիֆ Խաչատրյանը 2023 թվականի նոյեմբերի 7-ին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։
Առնվազն 19 հայեր շարունակում են ապօրինաբար պահվել Բաքվի բանտերում։
Իր հերթին, ՀՀ վարչապետը հունվարի 15ին լրագրողներին ասել է հետեւյալը .
«Այս երկու իրադարձությունները միմյանց հետ կապ չունեն, լրագրողների հետ այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական գերությունից հայերի վերադարձը և սիրիացի վարձկանների հանձնումը Սիրիայի իշխանություններին։ Նրա խոսքով՝ ՀՀ իշխանություններն աշխատում են Սիրիայի հետ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։
«Հույս ունենք, որ այս որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, ավելի բարենպաստ միջավայր կստեղծի սիրիահայ համայնքի համար»,- ասաց նա»։ ԱԶԳ
orer.eu



