Հայաստանի կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակում է գործել ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու

  • 25.12.2025
  • 0
  • 122 Views

«Շողակաթ» հեռուստաընկերությունը հունվարի 1-ից չի գործի. կառավարության այսօրվա նիստում որոշվեց լուծարել «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ն։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ լուծարման հիմք է հանդիսանում 2025 թ. հոկտեմբերի 24-ի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը։

Հավելենք, որ «Շողակաթը» փակվում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հետ ՀՀ իշխանությունների սրված հարաբերությունների ֆոնին։ Ընդ որում, փակվում է Հայաստանի հոգեւոր-մշակութային, կրթական լավագույն հեռուստաալիքը։

Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը զրկվել է նաեւ պետության և համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից

Համապատասխան որոշումն ընդունվել էկառավարության նիստում։

Այսուհետ Մայր աթոռն այդ հողամասերը կարող է տնօրինել միայն անհատույց օգտագործման իրավունքով։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում