Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Աթենքի ակումբում (Athens Club) հյուրընկալվել է «Ստրաբոն» աշխարհագրական ուսումնասիրությունների հունական ընկերության կողմից՝ փակ հանդիպման-ճաշի ձևաչափով։
Հանդիպմանը բացման խոսքերով հանդես են եկել ընկերության նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Ջորջ Պուկամիսասը և քարտուղար, պրոֆեսոր Էմանուել Յանակուդակիսը։
Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդես է եկել մանրամասն ելույթով, որում անդրադարձ է կատարել

Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը, ընդգծել դրանց պատմական նշանակությունը տարածաշրջանային զարգացումների համատեքստում,
«Թրամփի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավածման ուղուն» որպես «Խաղաղության խաչմերուկի» կարևորագույն հատվածի և դրա նշանակությանը տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում, ինչպես նաև տարածաշրջանի բոլոր երկրների շահերից դրա բխմանը,
Հարևան և տարածաշրջանային երկրների հետ Հայաստանի հարաբերություններին,
Հայաստան-Թուրքիա միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավորման և Հայաստան-Թուրքիա սահմանների բացման առաջնային նշանակությանը,
Հայաստանի հարաբերությունների զարգացմանը ԱՄՆ և ԵՄ հետ, այդ թվում և Հունաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմանը,
Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Հայաստանի զարգացման գործում սփյուռքի դերին և նշանակությանը։
Դեսպանն այնուհետև պատասխանել է փակ հանդիպման մասնակիցների բոլոր հարցերին։
Հանդիպմանը ներկա են եղել «Ստրաբոն» աշխարհագրական ուսումնասիրությունների հունական ընկերության անդամները, ներառյալ Հունաստանում և ԵՄ-ում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, զինվորականներ, պրոֆեսորներ։
orer.eu




