Համահայկական սենատի հայտարարությունը՝ Հայաստանում շարունակվող քաղաքական հետապնդումների մասին

  • 17.10.2025
  • 0
  • 431 Views

Մենք, Համահայկական Սենատը, արտահայտում ենք մեր խորին մտահոգությունը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ, որոնք դիտարկում ենք որպես իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, բարձրաստիճան հոգևորականության, քաղաքական այլախոհների, գործարարների և քաղաքացիական ակտիվիստների դեմ տևական ժամանակ շարունակվող քաղաքական հետապնդումների հերթական դրվագ։

Հոկտեմբերի 15-ին իշխանությունների հրամանով տեղի է ունեցել ներխուժում Արագածոտնի թեմի առաջնորդարան և հոգևորականների բնակարաններ, որին հաջորդել է թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և մի շարք քահանաների ու աշխատակիցների ձերբակալումն ու կալանավորումը։ Մյուս կողմից, ռեժիմը բռնաճնշումներ է կիրառում նաև քաղաքական այլախոհների և գործարար շրջանակների նկատմամբ՝ անկախ նրանց գտնվելու վայրից. Դատապարտում ենք ՀՀ վարչախմբի կողմից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված շինծու քրեական վարույթին և ապօրինի դատավճիռն։ Արտերկրում գործող քաղաքական այլախոհների և ակտիվիստների նկատմամբ իրականացվող հետապնդումները, այդ թվում՝ Վարդան Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործերը՝ որպես ազատ խոսքի և քաղաքական գործունեության սահմանափակում։

Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվող ապօրինի գործելաոճը, որի դեպքում դատարանը ստիպված էր արձանագրել, որ մեղադրանքը «չի հատել կասկածի շեմը», սակայն, այնուամենայնիվ, նրա կալանքի ժամկետը երկարաձգվեց՝ ցույց տալով քաղաքական պատվերով արդարադատություն։

Արագածոտնի թեմի գործով մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի այն հոդվածով, որը ենթադրյալ հանցագործության կատարման պահին ուժի մեջ չի եղել, ինչը ամբողջությամբ հակասում է ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածին։

Այս մեղադրանքը, ինչպես և բռնաճնշումները բոլոր այլախոհների նկատմամբ, ապօրինի են և հակասահմանադրական։ Հանուն Հայաստանի Հանրապետության վաղվա օրվա և ժողովրդավարության վերականգնման, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և քաղաքացիական ազատություն ների պաշտպանության կոչ ենք անում համազգային համախմբման և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Գործող վարչախմվի կողմից սանձազերծված ապօրինությունները ցույց են տալիս նրա նպատակը՝ ստեղծելու վախի մթնոլորտ, թուլացնելու պոտենցիալ հակառակորդներին և բռնաճնշումների ներքո ընտրություններ անցկացնելու միջոցով վերարտադրելու իր իշխանությունը։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում