«Ոսկե մեդալ» Իսկուհի Համբարձումյանին եւ 16 մեդալ հայ խոհարարներին՝ խորվաթական միջազգային մրցույթում

  • 11.10.2025
  • 0
  • 418 Views

Սեպտեմբերի 25-28-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացավ «Խորվաթական խոհարարական օրեր» փառատոնը «Worldchefs»-ի ՝ World Association of Chefs Societies (WACS), բարձր հովանու ներքո։ Միջոցառման շրջանակներում անցկացվեց խոհարարական և հրուշակագործական մրցույթներ, որոնց մասնակցեցին նաեւ Հայաստանի ներկայացուցիչները։

Հայաստանը ներկայացնում էին «Քաղցր ծաղիկների աշխարհ» (“world of sweet flowers”) ասոցիացիայի անդամները՝ հայտնի խոհարար-հրուշակագործ Իսկուհի Համբարձումյանի առաջնորդությամբ։

Մրցույթի արդյունքում թիմը վաստակեց 17 մեդալ։ Թիմի ղեկավար՝ Իսկուհի Համբարձումյանը ստացավ պատվավոր ժյուրիի մեդալ և նվաճեց Ոսկե մեդալ՝ իր անկրկնելի շաքարային ծաղիկներից պատրաստված կոմպոզիցիայով։

Թիմի անդամներ Վանուհի Սարգսյանը նվաճեց 1 ոսկե մեդալ, որպես հրուշակագործ, Լյուդմիլա Ղամբարյանը՝ 1 արծաթե մեդալ, որպես հրուշակագործ, Հերմինե Լազարյանը՝ 1 բրոնզե մեդալ, նույնպես որպես հրուշակագործ, Սպարտակ Նազարյանը՝ 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ, որպես խոհարար, Սերոբ Առաքելյանը՝ 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ, որպես խոհարար, Տիգրան Մարտիրոսյանը՝ 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ, նույնպես որպես խոհարար։

Բացի մրցույթները, միջոցառման շրջանակներում անցկացվեցին սեմինարներ՝ միջազգային ժյուրիի աստիճան ստանալու համար։ Թիմի անդամների մեծ մասը անցավ սեմինարը և պատվով ստացավ միջազգային ժյուրիի կարգավիճակ։ Միջոցառման օրերին բազմաթիվ անգամ բարձրացվեց Հայոց եռագույնը և Հայաստան անունը Զագրեբում հնչեց միայն դրական շեշտադրմամբ։ Հայաստանի թիմին լրջորեն աջակցել, քաջալերել է հայ համայնքը, ինչի համար մասնակիցները հայտնել են խորին շնորհակալություն։

Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 4-ին «Քաղցր ծաղիկների աշխարհ» ասոցիացիայի նախագահ Իսկուհի Համբարձումյանը մասնակցել էր գերմանական Շտուտգարտում անցկացված «Հրուշակագործության արվեստ» անվանակարգի մրցույթին եւ նրա «Թագավորական ծաղկեփունջ» շքեղ աշխատանքը 100 բալով գրավել էր առաջին տեղը՝ արժանանալով Գրան պրի մրցանակի եւ Ոսկե մեդալի(Տես՝ Իսկուհի Համբարձումյանի «Թագավորական ծաղկեփունջ» աշխատանքը Շտուգարտում արժանացել է Գրան պրի մրցանակի՝ համաշխարհային Խոհարարական մրցույթում – Orer

Շնորհավորում ենք մեր խոհարար-հրուշակագործներին եւ մաղթոմւ նոր հաղթանակներ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում