Հունիսի 30-ին «Հայփոստ» ընկերության կողմից շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Ջերարդ Գաֆէսճեանի ծննդյան 100-ամյակ» թեմային:
Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է մեծանուն ամերիկահայ գործարար, բարերար, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հիմնադիր Ջերարդ Գաֆէսճեանը (1925-2013թթ):
Գեղաթերթիկի մարումն իրականացրին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստի բաժնի պետ Ծովինար Գալստյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը։



