«ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  • 28.06.2025
  • 0
  • 214 Views

ՀՀ դե-ֆակտո իշխող վարչախմբի՝ Հայաստանի անկախության հռչակագրի և սահմանադրական կարգի դեմ ուղղված արարքները նոր փուլ են թևակոխել։ Խոսքը 1724-ամյա Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ ապօրինի հալածանքների մասին է։ Դե-ֆակտո վարչախմբի կողմից Արցախի գիտակցված հանձնումից մինչև Հայոց եկեղեցու դեմ պլանավորված հալածանքներ ընկած և դեռ սպասվելիք բոլոր քայլերը համահունչ են տարածաշրջանում հայկական քաղաքական ներկայությունը ոչնչացնելու մեր թշնամիների ռազմավարական նպատակների հետ։

Հատվածականացած հայոց ազգային քաղաքական դաշտի սահմանափակ կարողականությունը՝ դիմագրավելու միջնադարյան քոչվոր հորդաների չընդհատվող արշավանք հիշեցնող այս հարվածներին հուշում է, որ հայ ազգը կարող է ապավինել բացառապես Հայաստանի ներսում և Սփյուռքում ազգային քաղաքական, հասարակական և հոգևոր ուժերի հնարավորությունների և ջանքերի կենտրոնացմանը։

Մեր ներսից զատ՝ դրսում ուժ փնտրելը մշուշոտ հեռանկար է նշանակում, քանզի հազիվ թե գտնվի մի արտաքին դերակատար, որ խախտելով ժամանակակից իրավաքաղաքական ստատուս-քվոն, ընդունի, որ հայ ազգը վերածվել է 1960 թ․-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի թիվ 1514 բանաձևով սահմանված «կախյալ ժողովրդի, որ գտնվում է օտարերկրյա ենթակայության, տիրապետության և շահագործման ներքո»։

«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ

Երևան, 28 հունիսի 2025 թ․

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում