Խորը վշտով տեղեկացնում ենք, որ անժամանակ մեզնից հեռացել է մեր սիրելի գործընկեր ու ընկեր, «Ռադիո Հայ Հայաստան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր և հաղորդավար Արմեն Հովհաննիսյանը։ Նա ոչ միայն մեծ հայրենասեր էր, այլև նվիրված մասնագետ, բարի ընկեր և մեծ սրտով մարդ, որն իր խոսքով ու գործով մշտապես պայքարում էր հանուն Հայաստանի ուժեղ և լուսավոր ապագայի։
Ցավակցում ենք Արմենի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին նրան ու գնահատում նրա գործը։
Նրա պայծառ հիշատակը հավերժ վառ կմնա մեր սրտերում։
«Ռադիո Հայ Հայաստան» ռադիոկայան
Հ.Գ. Ըստ հայկական մամուլում հրապարակված տեղեկությունների, Արմեն Հովհաննիսյանը մահացել է սրճարանում՝ սրտի կաթվածից։



