Կյանքից հեռացել է հայտնի լրագրող Արմեն Դուլյանը

  • 27.01.2025
  • 0
  • 558 Views

71 տարեկան հասակում կյանքից հեռացել է Sputnik Արմենիայի վերլուծաբան, «5 րոպե Արմեն Դուլյանի հետ» հաղորդաշարի հեղինակ Արմեն Դուլյանը։ Այս մասին տեղեկացրել է Sputnik Արմենիա լրատվական գործակալությունը։

«Կիրակի երեկոյան նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, կյանքը փրկել չի հաջողվել։

2019 թ. հոկտեմբերից մինչ օրս Արմեն Դուլյանը հեղինակային ամենօրյա ռադիոհաղորդումների շարք է վարել Sputnik Արմենիա լրատվական գործակալությունում՝ առողջական խնդիրները հաշվի չառնելով բարեխղճորեն կատարելով իր պարտականությունները. նրա վերջին հաղորդումը եթեր է գնացել հունվարի 24-ին։

Sputnik Արմենիան ցավակցում է ընտանիքին, հարազատներին, ընթերցողներին։ Նրա ձայնը և ներդրումը հայ լրագրության մեջ մշտապես կմնան որպես ինքնատիպ ոճ և գրագետ ու անաչառ խոսք»,- ասվում է Sputnik Արմենիա լրատվական գործակալության հաղորդագրությունում։

Ավելացնեք, որ Հայաստանի անկախության շրջանում Արմեն Դուլյանը աշխատել է բազմաթիվ լրատվամիջոցներում, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայանում, Հանրային եւ Կենտրոն հեռուստաընկերություններում, տարբեր լրատվական գործակալություններում ու թերթերում։

ՕՐԵՐ-ի խմբագրակազմը ցավակցում է անվանի գործընկերոջ հարազատներին ու բարեկամաներին։ Աստված հոգին լուսավորի։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում