Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի Գալա ընթրիքը Փարիզում

  • 21.11.2024
  • 0
  • 395 Views

Նոյեմբերի 16-ին Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից Փարիզում կայացավ Գալա ընթրիք, որը նվիրված էր Հայաստանում արհեստական բանականության զարգացմանը ու նորարարության խթանմանը։ Այս ձեռնարկին մասնակցել է նաեւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

Երեկոյի բանախոսներն էին «Flagship Pioneering» ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն, «FAST» հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը, Ֆրանսիայի «Ազգային արժանիքի» ասպետ, արհեստական բանականության ուսումնասիրությունների վրա մասնագիտացված «Mistral AI» ընկերության հիմնադիր Ժան-Շառլ Սամուելյանը, «FAST» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անդրե Անդոնյանը։

Երեկոյի հատուկ հյուրերն էին Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամին և աշխարհում մեծ ճանաչում ունեցող հայկական «Picsart» ընկերության հիմնադիր Հովհաննես Ավոյանը։

Ընթրիքին ներկա էին նաև Ֆրանսիայի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աստրիդ Փանոսյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ֆրանսիացի խորհրդարանականներ, նոր տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած ընկերությունների, ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում