Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը ընդունել է #նախադեպային որոշում՝ ճանաչելով, որ Արցախի քաղաքացին համարվում է *քաղաքացիություն չունեցող անձ* և չի կարող վերադառնալ #Արցախ՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի կողմից հետապնդման ենթակա կլինի:
Այս դատավճիռը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։ այս մասին հայտնում է Հայ Գերմանական իրավաբանների միության վարչության նախագահ Գուրգեն Պետրոսյանը։
Այս դատավճռի համար հատուկ շնորհակալություն եմ հայտնում Հայ Գերմանական իրավաբանների միության վարչության անդամ, փաստաբան Christian Mkhitaryan-ին իր ներդրած ջանքերի համար:
Մանրամասները Հայ Գերմանական իրավաբանների (Deutsch-Armenische Juristenvereinigung e.V. կայքում https://dearjv.de/neue-gerichtsurteile-in-deutschland…/
Այս որոշման մեջ նաեւ նշվում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում էթնիկ հայերը մշտապես ենթարկվում են համակարգային խտրականության, ինչն ըստ Ադրբեջանի դատարանի, տասնամյակների վաղեմության ավանդույթ ունի:
orer.eu