Պրահայում կնշվի ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 25-ամյակը

  • 31.10.2024
  • 0
  • 162 Views

Նոյեմբերի 2-ին ժամը 17.30-ին Պրահայի քաղաքային գրադարանի մեծ դահլիճում կնշվի ՕՐԵՐ եվրոպական ամսագրի 25-ամյակը։ Ձեռնարկի ընթացքում ելույթներից զատ կցուցադրվի Երեւանում անցկացված ՕՐԵՐ-ի հոբելյանական երեկոյի մասին տեսաֆիլմ, ապա համերգային բաժնում ելույթներ կունենան հանրահայտ սոպրանո Հրաչուհի Բասենցը (Գերմանիա), լեգենդար սաքսոֆոնահար Ֆելիքս Սլովաչեկը, հայտնի չեխ սոպրանո Թերեզա Մատլովան եւ Դինա Հակոբյանի պարային խումբը։

Մուտքը՝ հրավիրատոմսերով, որոնք կարող եք ձեռք բերել տեղում, միջոցառումից կես ժամ շուտ։

Հասցեն՝ Պրահայի քաղաքային գրադարանի մեծ դահլիճ, Městská knihovna v Praze, Mariánské náměstí 1/98, Praha 1

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում