Կյանքից հեռացել է էստրադային հայտնի երգչուհի Զառա Տոնիկյանը

  • 11.10.2024
  • 0
  • 694 Views

71 տարեկանում կյանքից հեռացել է էստրադային ջազ երգչուհի Զառա Տոնիկյանը։ Այդ մասին մեկ ամիս ուշացումով հայտնել է Երգի պետական թատրոնն իր ֆեյսբուքյան էջում։ Անհայտ է մնում, թե տաղանդավոր հայ երգչուհու մահվան մասին լուրը ինչու է այդքան ուշ հանրությանը հայտնի դառնում։

Զառա Տոնիկյանը ծնվել է Երևանում։ Երաժշտական գործունեությունն սկսել է 1970-ական թվականներին։ 1974 թվականին Չեխիայում առաջինն է Հայաստանը ներկայացրել էստրադային երգի երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում և հաղթել։ Աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած ջազ նվագախմբում։ Հանդես է եկել Մոսկվայի հեռուստատեսության «Գոլուբոյ օգոնյոկ»-ներում և ռուս երգչուհի Ալլա Պուգաչովայի հետ ներկայացրել խորհրդային էստրադան Կենտրոնական հեռուստատեսությունում նկարահանված սովետա-շվեդական ծրագրում՝ Առնո ԲաբաջանյանիՌոբերտ ԱմիրխանյանիԱրամ Սաթյանի և այլ կոմպոզիտորների երգերով։

1992 թվականից բնակվել ու ստեղծագործել է Բելգիայում։ Բելգիա տեղափոխվելուց հետո առաջին մենահամերգն ունեցել է 1994 թվականին, Կորտրեյկ քաղաքի ջազ-ակումբում։ Համերգներով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ հայտնի բեմերում, մասնակցել մի շարք փառատոների։

Ցավակացում ենք մեծանուն երգչուհու հարազատներին ու բարեկամներին։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում