Հոկտեմբերի 1-ին Պրահայի Ֆրանսիական ինստիտուտում տեղի ունեցավ Շարլ Ազնավուրի 100-րդ տարեդարձին նվիրված հուշ-երեկոն: Միջոցառումը կազմակերպվել էր Չեխիայում Հայաստանի և Ֆրանսիայի դեսպանությունների կողմից՝ Ֆրանսիական ինստիտուտի հետ համատեղ:
Ողջույնի խոսքով հանդես եկան Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը և Ֆրանսիայի դեսպան Ստեֆան Կրուզան, որին հետևեց «Ազնավուրը և նրա աշխարհը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը և Ռիչարդ Իհուելի ու Տոմաշ Յոխմանի համերգը, ովքեր ներկայացրել են Ազնավուրի ամենահայտնի և սիրված երգերը: Այս մասին հայտնում է ՀՀ դեսպանությունը։
Միջոցառմանը ներկա էին Չեխիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագիտական կորպուսի անդամներ, չեխ հասարակական-քաղաքական, գիտական, մշակութային, շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչներ:
orer.eu