2024 թվականի օգոստոսին Նիդերլանդներում անցկացված « Gold International Classical Music Competition / GICMC» 2024 միջազգային առցանց մրցույթում Երեկանի Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Միքայել Հարությունյանը շահել է Grand Prize՝ արժանանալով 1-ին մրցանակի։
13 ամյա Միքայելը 2017 թվականից սովորում է Երևանի Պ.Ի.Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտացված երաժշտական դպրոցում, իսկ սաքսոֆոն սկսել է նվագել 3 տարի առաջ պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյանի դասարանում։
Միքայելը ծնվել է երաժշտական ավանդույթներ ունեցող ընտանիքում։ Նա Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Կարո Զաքարյանի ծոռն է, կոմպոզիտոր, դաշնակահար Սուրեն Զաքարյանի թոռը եւ դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանի որդին։
Միքայելը բազմաթիվ միջազգային երաժշտական փառատոների և մրցույթների հաղթող է։
Թվարկենք դրանցտց մի քանիսը՝
2022 – <<ՀԲԸՄ բացահայտում է տաղանդները>> երաժշտական մրցույթ (Հայաստան)-Գրան պրի 2022 -<< Kamerton-Solist>> Կատարողական արվեստի III միջազգային մրցույթ (Հայաստան) – 1-ին մրցանակ 2023 -<<Art Music>> XIV միջազգային երաժշտական մրցույթ-փառատոն (Հայաստան)-1-ին մրցանակ
2023 <<Opus 2023>> միջազգային երաժշտական մրցույթ (Լեհաստան) 2-րդ մրցանակ
2023 << 14th World Open music competition >> (Սերբիա) 1-ին մրցանակ և <<Վիրտուոզ կատարող>> կատարողական աստիճան:
2023 <<Волшебная Флейта>> Միջազգային երաժշտական մրցույթ (Ռուսաստան)- Գրան պրի
2023 <<Մոցարտ>> միջազգային երաժշտական մրցույթ (Հայաստան)-1-ին մրցանակ
2023 <<Vivaldi>> Միջազգային երաժշտական մրցույթ (Անգլիա)-Բացարձակ 1-ին մրցանակ և << Ստեղծագործության Գերազանց մեկնաբանություն >>հատուկ մրցանակ
2024 << London Classical >> միջազգային մրցույթ (Անգլիա) – 1-ին մրցանակ
2024 << Gold International Classical Music Competition / GICMC >> (Նիդերլանդնոր) – 1-ին մրցանակ:
Մասնակցել է` 2024 փետրվարին << Middle East Classical Music Academy / MECMA >> (ԱՄԷ) – կրթական ծրագին, ինչպես նաեւ 2024թ. հուլիսին << Նոր Անուններ >> 32-րդ միջազգային ամառային ստեղծագործական դպրոցին (Ռուսաստանում) ։
Միքայելը որպես մենակատար հանդես է եկել Հայաստանի տարբեր կամերային նվագախմբերի, փողային նվագախմբի, ինչպես նաև Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։
2023 թվականից Միքայելը << Artis Futura>> Մշակույթի և արվեստի պահպանման և զարգացման միջազգային հիմնադրամի անդամ է։
Ջերմորեն շնորհավորում ենք մեր շնորհալի հայրենակցին եւ մաղթում նորանոր հաղթանակներ։
orer.eu