Մահացել է գրականագետ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ Ֆելիքս Բախչինյանը։
Հայաստանի գրողների միության անձնակազմն իր խորին ցավակցությունն է հայտնում ընտանիքին, մտերիմներին, հարազատներին։
Ֆելիքս Բախչինյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին՝ ժամը 17:00-20:00 , Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։
Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, նույն տեղից։
Հայաստանի գրողների միություն
Ֆելիքս Բախչինյանը ծնվել է 1950 թվականին Ալավերդի քաղաքում։ Ավարտել է Բագրատաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցը, Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումը, Կիրովական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1978-1981 թվականներին Վիլնյուսի պետական համալսարանի լիտվական գրականության ամբիոնում ուսումնասիրել են հայ-լիտվական գրական-մշակութային կապերը։ Աշխատել է «Լոռի» շրջանային և «Հայաստան» հանրապետական թերթերի խմբագրությունում, եղել է Ալավերդու քաղաքապետարանի մշակույթի հիմնադրամի վարիչ, Թումանյանի շրջանի գրադարանների կենտրոնի հիմնադիր տնօրեն, Հայաստանի գրողների միության նախագահի և Լոռու մարզպետի խորհրդական, եղել է «Հայոս-Քարթլոս» հայ-վրացական գրական. անկախ հանդեսը, 1994 թվականին հիմնել է Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամը Մոսկվայում։
Հեղինակ է պատմվածքների, վիպակների, գրականագիտական հոդվածների և մենագրությունների