Դաշնակահար Արմեն Պուչինյանը Սոչիում հանդես է եկել Роза Хутор. Классика միջազգային փառատոնին

  • 19.08.2024
  • 0
  • 123 Views


Դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Արմեն Պուչինյանը հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում օգոստոսի 12-18-ը անցկացված Роза Хутор. Классика փառատոնին։ Փառատոնին ամեն տարի հանդես են գալիս օպերայի և բալետի աստղեր, արտասահմանցի արտիստներ և Սանկտ Պետերբուրգի լեգենդար պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը՝ Ալեքսեյ Ասլանովի ղեկավարությամբ։

Ասլանովի հետ համագործակցությամբ կայացել է համերգ, որի նմանակը ներկայացվել է Երևանում՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում երկու տարի առաջ։ Իրականացվել է երաժշտական նվագակցությամբ «Կային, չկային հեքիաթներ» խորագրով գրական-գեղարվեստական պերֆորմանս։ 

Թատրոնի և կինոյի դերասանները՝ Արմեն Պուչինյանի կատարումների ներքո դկարդացին աշխարհի ժողովուրդների հեքիաթները։

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել ռուսալեզու «Կային, չկային հեքիաթներ» ժողովածուի շնորհանդեսը, որում հյուսված են աշխարհի ժողովուրդների 26 լեգենդներ՝ նկարազարդված տարբեր երկրների երիտասարդ նկարիչների կողմից։ Ներկայացվել է նաև գրքում առկա հայկական հեքիաթը։ Պուչինյանը կատարել է մի շարք երկրների, այդ թվում՝ հայկական ազգային երաժշտություն։ Միջոցառման ընթացքում ներկաներին ողջունել է հրատարակիչ, Perspectum հրատարակչության տնօրեն, հեքիաթների գրքի գաղափարի հեղինակ Ալինա Գասումյանովան։

Գրքի աշխատանքներում ներգրավված է եղել 27 երիտասարդ և արդեն հայտնի նկարազարդողներ Ռուսաստանից, Իտալիայից, Լիտվայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Վրաստանից, Հայաստանից և Էստոնիայից։ Առանձնահատուկ շեշտենք, որ այս գրքի շրջանակում թիմը համագործակցել է նաև հայ նկարազարդողի հետ։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում